««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
11 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում լրացնել նոր` տասնմեկերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատսխան, սահմանում է նաև հարկային մարմնի կողմից հարկադիր կատարման ներկայացված չկատարված հարկային պարտավորությունների կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր` 7.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«7.1) չկատարված հարկային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «կարգադրությունը» բառից հետո լրացնել «, հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացված տեղեկատվությունը» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը հարկադիր կատարման ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
04.04.2023 - 19.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2118
Տպել