Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-87-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք)  լրացվել է 246.1-ին հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա 169.1-ին հոդվածի 2-րդ մասի, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ և 170.3-րդ հոդվածների համաձայն՝ հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները հարուցվում և վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով (այսուհետ՝ Էլեկտրոնային համակարգ):

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`  նույն օրենքն ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրվելու է Էլեկտրոնային համակարգ, որի միջոցով, համաձայն Օրենքի,  հարուցվելու և վարվելու են հարկային մարմնի քննությանը ենթակա կոնկրետ հոդվածներներով, մասնավորապես՝ ՎԻՎ օրենսգրքի 169.1-ին հոդվածի 2-րդ մասի, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ և 170.3-րդ հոդվածներով նախատեսված՝ հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները, սակայն հարկային մարմնի կողմից քննության են ենթակա նաև ՎԻՎ օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, ուստի Նախագծով առաջարկվել է Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները տարածել հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ:

Վերոնշյալ փոփոխության իրականացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում խմբագրել նաև Օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը` սահմանելով, որ նույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում  նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վարույթներն իրականացվում են թղթային եղանակով, ինչի արդյունքում կլուծվի, ի թիվս այլ հարցերի,  Օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հարցը:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ Օրենքի ուժի մեջ մտնելու  դրույթի խմբագրման արդյունքում մինչև Էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթներն կիրականացվեն  թղթային եղանակով, ինչի արդյունքում կլուծվի, ի թիվս այլ հարցերի,  Օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հարցը։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2415

Տպել