Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Անհրաժեշտությունը.

2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62.2 հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 2-ի ՀՕ-126-Ն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված է, որ ՀՀ կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակցույցը՝ երեք տարվա ընթացքում։ Նշված տեխնիկական պահանջների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացվեր 2022 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N589-Ա որոշման հավելվածի 3-րդ կետը։

Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգին ներկայացվող տեխնիկական պահանջների մշակումն անհրաժեշտ է իրականացնել սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագիտացված լիցենզավորված կազմակերպության կողմից։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62.2 հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պետք է մշակվեն համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և սահմանվի  իրականացման ժամանակացույցը։

Այդ կետի կատարմանն է ուղղված նաև Ջրային կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված ՀՀՇՆ 40-01.03- «Կոյուղի․ Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը և կանոնները։ Վերը նշված աշխատանքների ամբողջական ապահովման համար անհրաժեշություն է առաջացել կատարել նախկինում սահմանված ժամկետների փոփոխություն։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հանրապետության բնակավայրերում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտի զարգացման ապահովում և բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցություն։  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը.

Բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի կառուցման, շահագործման և պահպանման պահանջների հստակեցում և բնագավառում առաջավոր փորձի ներդրում։

  1. Տեղեկատվություն.

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «3.Ենթակառուցվածքների զարգացում» բաժնի «3.3 Ջրային տնտեսություն» ենթաբաժնի դրույթներից։

 

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության ջրային կոմիտե

  • Քննարկվել է

    29.03.2023 - 14.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2428

Տպել

Առաջարկներ`

Շմավոն Ավագյան

29.03.2023

Ցավալի է, որ այս ամենը միայն քննարկվում է ու մնում թղթի վրա։ 21 դարում ենք, բայց կեղտաջրերի հեռացման համակարգերը նույնիսկ քաղաքների որոշ թաղամասերում են բացակայում, իսկ համայնքը և Վեոլիա ջուրը հրաժարվում են միջոցներ ձեռնարկել՝ պատճառաբանելով, որ իրենք նորը կառուցելու համար չեն, այլ հինը սպասարկելու։ Այս հարցերը քննարկեք, ոչ թե այլ ձևական կողմերը։

Տեսնել ավելին