«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
Նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։ Համապատասխան տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծով սահմանվում են նաև փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ և տեղեկությունների ցանկ։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։
-
Քննարկվել է
27.03.2023 - 11.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2304
Տպել