Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի N       - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը` համաձայն hավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի

«--»  «--------»     N ---  -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի (այսուհետ՝ Կադաստր) վարման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մշակութային արժեք ներկայացվող զենքի վրա։

3․ Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները։

  1. Կադաստրում մուտքագրվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

5․ Կադաստրում փոփոխություններ են արվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։

  1. Կադաստրը բաղկացած է հետևյալ բաժիններից.

ա) հայրենական արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ.

բ) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ։

  1. Կադաստր են մուտքագրվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին (ըստ կադաստրի բաժինների) հետևյալ տեղեկությունները.

ա) հայրենական արտադրության արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ բաժնում.

1․ զենքի մոդել (փամփուշտի տեսակ) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը.

2․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, իրավական ակտի հղումը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը.

3․ արտադրողի անվանումը, հասցեն․

4․ նմուշի գունավոր լուսանկար,

բ) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ բաժնում.

1․ զենքի մոդել (փամփուշտի տեսակ) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը.

2․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, իրավական ակտի հղումը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը.

3․ երկրի և արտադրողի անվանումը, հասցեն․

4․ նմուշի գունավոր լուսանկար։

8․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին տեղեկատվությունը կադաստրում մուտքագրումը կատարվում է տեխնիկական կանոնակարգման (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) օբյեկտ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բոլոր մոդելների (բացառությամբ մշակութային արժեք հանդիսացող) նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության դեպքում:

9․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին տվյալների մուտքագրումը կադաստր իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտատուի (իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը հանդիսանում է արտադրող, ներմուծող արտահանող կամ արտադրողի կողմից լիազորված անձ) կողմից լիազորված մարմնին ուղղված գրության (էլեկտրոնային ուղեկցվող հայտի` կից փաստաթղթերով) հիման վրա։

  1. Հայտին կից հայտատուի կողմից լիազորված մարմնին պետք է ներկայացվեն սույն կարգի 7-րդ կետով պահանջվող բոլոր փաստաթղթերը։

11․ Ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմինը վարում է և մուտքագրում տվյալները՝ յուրաքանչյուր քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելի կամ տիպի համար՝ շնորհելով գրանցման հերթական համար։

12․ Յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը  ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ տվյալ ամսվան նախորդած եռամսյակի ընթացքում մուտքագրված տվյալները համապատասխան ուղեկցող գրությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն։

13․ Սույն կարգի 12-րդ կետով ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կադաստրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում։

14․ Կադաստրի տվյալների մուտքագրման հիմք հանդիսացող ներկայացված բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են ստանդարտացման և չափագիտության լիազոր մարմնում՝ երեք տարի ժակմետով։

15․ Արգելվում է կադաստր չներառված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում չհրապարակված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառումը ՀՀ ոստիկանության կողմից։

  • Քննարկվել է

    22.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2411

Տպել