Անի Բարեղամյան
30.03.2023
Բնագիտական առարկաների յուրացման առանձնահատկություններից ելնելով' առաջարկում եմ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե:
7 - Կողմ
1 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին» N 78-Ն հրամանով հաստատված Հավելվածի 5-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանված է 90 րոպե: Հաշվի առնելով թեստային առաջադրանքների քանակը, թեստերի կառուցվածքը՝ առաջարկվում է 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե:
Քննարկվել է
21.03.2023 - 05.04.2023
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3012
Տպել30.03.2023
Բնագիտական առարկաների յուրացման առանձնահատկություններից ելնելով' առաջարկում եմ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե:
26.03.2023
9-րդ դասարանի <<Կենսաբանություն>> առարկայի ավարտական քննության ուղեցույցով սահմանված թեստային առաաջադրանքների քանակը և կառուցվածքը լիովին համապատասխանում է 90 րոպե տևողությանը։Թեստում ներառված չեն այնպիսի խնդիրներ,որոնք պահանջում են երկարատև աշխատանք։ Առաջարկում եմ ,որ <<Կենսաբանություն>> առարկայի քննության տևողությունը մնա 90 րոպե։