Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 07․03․2023թ․ N 251-Ա որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտոթյամբ:

  1. Առկա իրավիճակը

2022 թվականի հուլիսի 14-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-297-Ն օրենքով կարգավորվել են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման պահանջները։

Օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում, դրանցում սահմանելով օրենքի պահանջներին համապատասխան կարագավորումներ։

  1. 3. Կարգավորման նպատակը.

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-297-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության  27․12․2007թ․ N 1604-Ն որոշման մեջ, դրանում սահմանելով հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանային ծառայությունների մատչելիության ապահովման պահանջներ:

4 Ակնկալվող արդյունքը

ՀՀ օրենսդրության պահանջների ներդաշնակեցում, հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի  և ծառայությունների մատչելիության ապահովում։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

ՀՀ վարչապետի որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

  • Քննարկվել է

    21.03.2023 - 06.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2159

Տպել