«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
7 - Կողմ
-
6 - Դեմ
Հոդված 1․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ 1-ին մասում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով։
2․ 3-րդ մասում «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերով։
3․ 4-րդ մասում «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 1541 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ 1-ին պարբերությունում «մեկ տոկոսի» բառերը փոխարինել «երեք տոկոսի» բառերով։
2․ 2-րդ պարբերությունում «տասը տոկոսի» բառերը փոխարինել «տասնհինգ տոկոսի» բառերով։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
15.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Վարչական իրավախախտում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2739
Տպել