Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ, սոցիալական ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծմամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն օրենքով, որպես կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն, Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները ուժը կորցրած ճանաչվեցին։
Ընդ որում, նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2023 թվականի փետրվարի 1-ից։
Այս դրույթի կիրարկման նպատակով սահմանվեց, որ 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի համար կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս։
Արդյունքում, Ազգային օպերատորի միջոցով մինչև 2023 թվականի հունվար ամիսը ներառյալ կենսաթշակ ստացող անձանց համար փոխվեց կենսաթոշակ վճարող կազմակերպությունը։ Այս գործընթացն որոշակի դժգոհություններ առաջացրեց շահառուների մոտ, մասնավորապես՝ նախընտրելի բանկ չընտրվելու մասով, իսկ 75 տարեկանից բարձր կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ կենսաթոշակը բանկով ստանալու մասով։
Աշխատող կենսաթոշակառուների դեպքում այս խնդրի լուծումը կանոնակարգված է, քանի որ նրանք հնարավորություն ունեն առցանց եղանակով կենսաթոշակ ստանալու եղանակ կամ բանկ ընտրելու։
Հարցը առկախված է մնում աշխատող չհանդիսացող կենսաթոշակառուների համար, որոնց դեպքում միակ լուծումը Միասնական սոցիալական ծառայություն անձամբ ներկայանալն է։
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։
Ըստ այդմ անհրաժեշտ է Օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ:
- Կարգավորման առարկան
Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝
- ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները (կարգավորումները) կամ առկա ձևակերպումներից հանել «Ազգային օպերատոր» բառակապակցությունը (հոլովաձևերով),
- հնարավորություն է տրվում վճարող կազմակերպության ընտրությունը կատարել առցանց դիմումի հիման վրա՝ անկախ աշխատելու հանգամանքից (բացաությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է),
- հանել համապատասխան մարմնի (ուժայինների) համակարգի վճարման նախնական ցուցակին վերաբերող դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգը վերջիններիս հասանելի է իրական ռեժիմով և այդ դեպքում ևս վճարման ցուցակը կազմվում է ընդհանուր կարգով,
- Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի ձևակերպումներին։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, մասնավորապես՝ 4.6-րդ կետով նախատեսված է, որ կենսաթոշակների վճարման գործընթացը լավարկելու նպատակով ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը:
- Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ծախսերի և եկամուտների ավելացում նախատեսված չեն:
-
Քննարկվել է
14.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2626
Տպել