Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
28.03.2023
Քայլել ձեռնարկել երեխաների դպրոցական կրթության հասանելիությունը ապահովելու նպատակով։ Հայտնաբերել և նվազեզնել կրթությունից դուրս մնալու ռիսկերը և նախապայմանները։
5 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» «________________» 2023 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին».
2.Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով․
«3. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի».
3.Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը»։
4.Որոշման 3-րդ կետի «N 2 հավելվածով» բառից հետո լրացնել «և N 3 հավելվածով» բառով:
Քննարկվել է
12.03.2023 - 28.03.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Անչափահասների արդարադատություն, Հանրային առողջապահություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9601
Տպել28.03.2023
Քայլել ձեռնարկել երեխաների դպրոցական կրթության հասանելիությունը ապահովելու նպատակով։ Հայտնաբերել և նվազեզնել կրթությունից դուրս մնալու ռիսկերը և նախապայմանները։
28.03.2023
Ընդլայնել դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվող անձանց ցանկը․ Օրենսդրությամբ նախատեսել պետական տուրքի վճարումից ազատում՝ հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործերով։ Հաշվի առնելով պետական տուրքի վճարման գծով օրենքով նախատեսված արտոնություն չունենալու հանգամանքները՝ նշված խմբի անձինք ունեն դատարան դիմելու մատչելիության իրավունքի ապահովման խնդիր։
28.03.2023
Ներդնել աշխատանքից անօրինական ազատման դեպքում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համարժեք մեխանիզմ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է անձին աշխատանքից ապօրինի ազատելու պարագայում վերջինիս հատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափ, ինչը հակասում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության հիմքով։ Բացի այդ, օրենսդրությամբ չեն սահմանվում աշխատանքից անօրինական ազատվելու պարագայում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավական հիմքեր, ինչը բացառում է ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորությունը։ ՀՀ-ի վերաբերյալ իր հետևություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մշտապես արձանագրել է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի անհամապատասխանությունը Խարտիայի 24-րդ հոդվածին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության և ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայության վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Կոմիտեի, փոխհատուցման ցանկացած առավելագույն շեմի սահմանումը, որը կազդի փոխհատուցման համաչափության, ինչպես նաև դրա կանխարգելիչ բնույթի վրա, արգելվում է: Եթե նյութական վնասի հատուցման համար գործում է նման շեմ, ապա խախտման զոհը պետք է հնարավորություն ունենա ստանալու ոչ նյութական վնասի փոխհատուցում այլ իրավական ճանապարհներով (օրինակ՝ խտրականությանն առնչվող օրենսդրությամբ), իսկ դատարանները պետք է որոշումը կայացնեն ողջամիտ ժամկետում: Սակայն ինչպես Աշխատանքային օրենսգրքով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չի նախատեսվում ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունք աշխատանքից անօրինական ազատման դեպքում, և շարունակում է գործել աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի կարգավորումը։