Հիշել նախագիծը

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «9. Հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները գնահատվում են ծածկերի, շվաքարանների գնահատման, իսկ հենապատերը՝ պարիսպների գնահատման կարգով։»։

   Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի աղյուսակի 1-ին տողում «բնակելի նշանակության հիմնական շինություններին կից օժանդակ շինությունների, ավտոտնակների համար» բառերը փոխարինել «բնակելի նշանակության հիմնական շինություններին կից օժանդակ շինությունների համար» բառերով։

   Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի աղյուսակի 3-րդ տողում «խոշորապանել և խոշորաբլոկ» բառերից հետո լրացնել «, այլ նյութերից» բառերը։

   Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի աղյուսակները լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ.

«

անավարտ

0

»։  

   Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

   Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

   «10. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերում նշված բարենպաստ վարչական ակտում պարտադիր պետք է նշվեն վարչական ակտի ընդունման համար քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դիմումի ներկայացման օրը, ամիսը և տարին։»։

   Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.03.2023 - 25.03.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3303

Տպել

Առաջարկներ`

Վահագն Խալաֆյան

14.03.2023

Անշարժ գույքի հարկի տարեկան ավելացման հետ թարմացնել այս օրենքը, ժամանակավրեպ է։ Լավ կլիներ անել դա 2026թ-ից հետո։

Տեսնել ավելին