Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնա­հատ­­ման կարգը սահմանելու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու մասին» 2022 թվա­կանի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրար­կումն ապա­­հովող միջո­ցա­ռման իրականացմամբ: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերում կատարված լրացումների համաձայն՝ շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունների համար անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկման ժամանակ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանված է 1,0։ 
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս շինարարության թույլտվության կամ երկարաձգման իրավասությունները վերապահված են և դրանք տրամադրվում են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հետևաբար շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարելու ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշման մեջ:
  3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.  

   Իրավական ակտի ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան առցանց հարթակի միջոցով Կադաստրի կոմիտեին կտրամադրվեն շինարարության թույլտվություններն ու նախագծային փաստաթղթերը, և անկախ նշված շինությունների ավարտական ակտի տրամադրված լինելն ու գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման իրականացումը, շինարարության թույլտվության ժամկետի ավարտի դեպքում Կադաստրի կոմիտեի կողմից սահմանված կարգով կիրականացվի այդ անշարժ գույքերի շուկայական արժեքին մոտրակված կադաստրային արժեքի վերագնահատութուններ։

  1. Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջացնում է եկամուտների ավելացում։
  2. 5. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  3. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

   Նախագիծը չի հակասում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարությունների պահանջներին:  

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.03.2023 - 25.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2796

Տպել