Artak Zakarian
08.03.2023
«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։
15 - Կողմ
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N –Ն
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը և Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1562-Ա որոշման 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 489 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 28-ին:
Քննարկվել է
07.03.2023 - 22.03.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3397
Տպել08.03.2023
«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։
03.03.2023
«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան
01.03.2023
2. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի նախաբանում նշել ՀՀ վարչապետի համապատասխան որոշման կրճատ անվանումը: