««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրացնել 20-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:
- Լիազոր մարմինը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ:
- Լիազոր մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
- Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ- 51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «որոշմամբ» բառից հետո լրացնել «բացառությամբ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման, ինչպես նաև բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման և բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր 8.1.-րդ, 8.2.-րդ, 8.3.-րդ և 8.4.-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.1.Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրի չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:
8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1.-րդ մասով սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ:
8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2.-րդ մասով սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
8.4. Սույն հոդվածի 8.3.-րդ մասով նախատեսված՝ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
06.03.2023 - 22.03.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2949
Տպել