Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է` հաշվի առնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ:

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով ընդունվել է Կոմիտեի քննչական վարչությունը ՀՀ քննչական կոմիտեի կազմում մեկտեղելու առաջարկը (արձանագրություն N Վ/43-2022):

Հիմք ընդունելով խորհրդակցության արդյունքները 2022 թվականի հունիսի 9-ին «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-168-Ն և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-169-Ն օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) կարգավորումների համաձայն՝ Կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ: Սակայն, «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի    1-ին մասի համաձայն` քննչական մարմինը շարունակում է հանդիսանալ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ըստ նույն հոդվածի 6-րդ մասի՝ քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում և փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:

Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում` մասնավորապես, ուժը կորցրած ճանաչելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 8․1-ին հոդվածը:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից։

         Ըստ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է վերանայել և արդիականացնել հանրային ծառայության համակարգը` ապահովելով պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն:

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի «Հարկային ծառայության մասին» օրենքի 8․1-ին հոդվածը:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    03.03.2023 - 20.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2761

Տպել