Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԻ  ԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔԻ 2023  ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

                  Գավառ համայնքի  2023 թվականի բյուջեի որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով               «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   38-րդ«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջները: Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են իրատեսությունը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

                  Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Առավել իրատեսական բյուջե կազմելու համար համայնքի բյուջեի պլանավորումը իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հաշվի են առնվել նախորդ տարիների ընթացքում փաստացի  բյուջե մուտքագրված եկամուտների ու ծախսերի շարժը և դրանց վրա ազդող օբյեկտիվ ու սյուբյեկտիվ գործոնները: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը,  ազգաբնակչության սոցիալական և տնտեսական, ինչպես նաև ձեռնարկատիրական ու արտադրական ոլորտների բարելավմանը:

              Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը      կանխատեսվում է՝

  1. Եկամուտների գծով՝ 2,219,736.600 ՀՀ դրամ, որից՝                            

սեփական եկամուտներ    718,466.000   ՀՀ դրամ

  1. Ծախսերի գծով՝  2,219,736.600  ՀՀ դրամ
  2. Բյուջեի եկամուտների կանխատեսում

           Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2,219,736.600  ՀՀ դրամ, որից՝

    1)  Հարկեր և տուրքեր

    Հարկային եկամուտները և տուրքերը 2023 թվականի համար բյուջեի նախագծով ծրագրվել են   474,941.430 ՀՀ դրամ, որից՝

   ա. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հաշվարկված հողի հարկի գծով նախատեսվել է 20,000.000 ՀՀ դրամ,

   բ. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հաշվարկված շենքերի և շինությունների գույքահարկի գծով մուտքերը նախատեսվել է 10,000.000 ՀՀ դրամ,

   գ. 2023 թվականի համար համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկի գծով մուտքերը նախատեսվել է 100,362.230 ՀՀ դրամ,

    դ. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով նախատեսվել է  324,498.400  ՀՀ դրամ:

   ե. Տեղական տուրքերի գծով համապատասխան թույլտվությունների համար օրենքով սահմանված տուրքերից 2023 թվականի բյուջեի մուտքերը նախատեսվել է  7,780.800 ՀՀ դրամ:

   զ. Պետական տուրքերի գծով նախատեսվել է 12,300.000 ՀՀ դրամ, որից նոտարական ծառայության գծով 5,800.000 ՀՀ դրամ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գծով  6,500.000  ՀՀ դրամ:

2)  Պաշտոնական դրամաշնորհներ.

  Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու սկզբունքով Գավառ համայնքին 2023 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարը ծրագրվել է՝ 1,487,11.300 ՀՀ դրամ՝ 2022 թվականին նախատեսված 1,359,605.900 ՀՀ դրամի համեմատ   աճելով՝ 130,851.200 ՀՀ դրամով,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացման /սուբվենցիաներ ՝ազգային նվագարանների գծով/ գումարը կազմում է 9,804.900 ՀՀ դրամ:

3)  Այլ եկամուտները  2022 թվականի բյուջեով նախատեսվել են  247,978.970  ՀՀ դրամ՝ այդ թվում.

  ա. Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝ 26,562.000 ՀՀ դրամ,

 բ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝  6,543.400 ՀՀ դրամ:

 գ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականության իրավունքով պատկանող   հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ՝ 2,100.000 ՀՀ  դրամ:

 դ. Այլ գույքի վարձակալությունից մուտքեր՝ 3,255.500 ՀՀ  դրամ:

Գույքի վարձակալությունից եկամուտները ծրագրվել են՝ հիմք ընդունելով վարձակալական  լուծված և նոր կնքված պայմանագրերը:

 ե. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները ծրագրվել են  4,454.400  ՀՀ դրամ:

 զ. Տեղական վճարների գծով ցուցանիշները ծրագրվել են հիմք ունենալով ավագանու կողմից սահմանված Գավառ համայնքում տեղական վճարների  դրույքաչափերը: Գավառ համայնքում տեղական վճարներ է սահմանվել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար  67,650.000 ՀՀ դրամ, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ 56,284.500  ՀՀ դրամ, համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար՝ 62,673.070  ՀՀ դրամ, համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ 2,300.000 ՀՀ դրամ:

 Է. Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում՝ 4,500.000 ՀՀ դրամ /Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն/

 ը. Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ 3,390.000 ՀՀ դրամ

թ.Ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 6,000.000 ՀՀ դրամ:

 ը. վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ՝ 666.100 ՀՀ դրամ:

թ. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ է նախատեսվում 1,600.000 ՀՀ  դրամ:

    Բյուջեի ֆոնդային մասի եկամուտ նախատեսվում է 435,000.000 ՀՀ դրամ՝ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից և Նորատուսում կարմիր գրգում գրանցված մողեսների գտնվելու վայրի տարածքների պահպանման ծրագրի իրականացում՝ 5,000.000 ՀՀ դրամ Համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով /GAZ կազմակերպություն/

  1. Բյուջեի ծախսերի պլանավորում

Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 2,219,736.600 ՀՀ դրամ։

Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերում ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտի ծախսերը կազմում է 22.6 տոկոս, պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 0.1 տոկոս, տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը՝ 2.9 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 9.9 տոկոս, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը՝ 3.1 տոկոս, հանգիստ, մշակույթ և կրոնի ոլորտի ծախսերը՝ 5.7 տոկոս, կրթության ոլորտի ծախսերը՝ 35.3 տոկոս, սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 0.4 տոկոս, համայնքի պահուստային ֆոնդ՝ 20.0 տոկոս:                                                     

Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծրագրված ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները.

  1. Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները: Այս ծրագրով նախագծում ծախսերը կազմել են 505,869.800 ՀՀ դրամ: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում  աշխատավարձի ֆոնդը կազմում է՝  324,505.400 ՀՀ դրամ: Աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է  Գավառ համայնքի ավագանու  որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա, որով նախատեսված է 119.5 հաստիքային միավոր /125 աշխատակից/: Ինչպես նաև համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով նախատեսվել է 90,442.300 դրամ: Վարչական սարքավորումների գծով  նախատեսվել է 20,000.000 ՀՀ դրամ՝ աշխատակազմի համար գույք և տեխնիկա ձեռքբերելու: 2022թ. սուբվենցիոն ծրագրով Գավառի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծախսերի համար  ծրագրվել է 63,922.100 ՀՀ դրամ:
  1. Ընդհանուր բնույթի ծառայություններ ծրագրով ծախսերը նախատեսվել են  3,830.000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է տեղեկատվական ծրագրերի /«E-Community- Համայնքների եկամուտների կառավարման» էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն  և ՏՀԶՎԿ/  և համակարգչային այլ ծառայությունների ձեռք բերման ֆինանսավորումը:
  2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով նախատեսվել է  134,845.000 ՀՀ դրամ, որից 84.600.000 ՀՀ դրամը իր մեջ ներառում է համայնքային գույքի նկատմամբ իրավունքների  գրանցման, գնահատման, չափագրման, տրանսպորտային ծառայությունների /այդ թվում Նորատուս-Գավառ անվճար երթուղի/, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերման,  ներկայացուցչական ծախսերի, տեղեկատվական ծառայությունների ձեռք բերման, Գավառի երիտասարդների տան գործունեության ներդրման, մի շարք հասարակական կազմակերպությունների, Սարուխանի եկեղեցու աջակցման, Գավառի համայնքապետարանում աուդիտի անցկացման ծախսերը, իսկ 2023թ. համայնքում իրականացվելիք կապիտալ ծրագրերի համար  ծախսերը  կազմում են 50,245.000 ՀՀ դրամ /Գվառ համայնքի ենթակա հաստատությունների, վարչական շենքերի համար հակահրդեհային վահանակներ, Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի համար տոնածառներ/:
  3. Պաշտպանություն ծրագրով նախատեսվել է  4,500.000 ՀՀ դրամ ռազմական պաշտպանությանը նվազագույն և անհրաժեշտ աջակցությունն ապահովելու, ինչպես նաև տագնապ ազդանշանային համակարգ ձեռքբերելու համար:
  4. Գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք աշխատանքները  ծրագրվել են  8,100.000 ՀՀ դրամի չափով, որից  7,600.000 ՀՀ դրամ՝ գյուղատնտեսության գծով  Գանձակ և Կարմիրգյուղ բնակավայրերի կողմից լիզինգով ձեռքբերված կոմբայնների տարեկան վճար և  500.000 ՀՀ դրամը Գավառ համայնքի խմելու ջրի և հողերի որակի հետազոտման ծախսեր:
  5. Ոռոգում  ոլորտում ծրագրվել է 2,000.000  ՀՀ դրամ ոռոգման համակարգերի պահպանման նպատակով:
  6. Տրանսպորտի ոլորտում  ծրագրվել է 292,840.000 ՀՀ դրամ, որից 60.500.000 ՀՀ դրամը նախատեսվել է համայնքի փողոցների փոսային նորոգման, ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման, դաշտամիջյան ճանապարհների ընթացիկ պահպանման և այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերման համար, Գավառ համայնքում ասֆալտապատման աշխատանքների համար սուբվենցիոն ներդրում՝ 151,690.000 ՀՀ դրամ, Գավառի Կաբելագործներ տանող աստիճանների և հարակից տարածքի կապիտալ վերանորոգում՝ 19,000.000 ՀՀ դրամ, Գավառ համայնքում կանգառների տեղադրում՝ 44,550.000 ՀՀ դրամ, Գավառ քաղաքում լուսացույցերի տեղադրում՝ 16,100.000 ՀՀ դրամ և 1,000.000 ՀՀ դրամ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար:
  7. Շրջակա միջավայրի պաշտպանություն ոլորտում ծրագրվել է 219,190.000 ՀՀ դրամ, որից աղբահանության և սանիտարական մաքրման ծրագրով նախատեսվել է 196,390.000  ՀՀ դրամ համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին աջակցություն, Գավառ համայնքում կանաչապատման, թափառող կենդանիների վնասազերծման համար նախատեսվել է 15,000.000 ՀՀ դրամ դրամ, 7,800.000 ՀՀ դրամը՝ Գավառագետի հունի մաքրման համար:
  8. Բնակարանային շինարարության համար նախատեսվել է 2,000.000 ՀՀ դրամ բազմաբնակարանային շենքերի նկուղների և ծխատարների մաքրման համար:
  9. Ջրամատակարարման ծրագրով նախատեսվել է 16,000.000 ՀՀ դրամ, որից 8000.000 ՀՀ դրամը նախատեսված է արոտավայրերում անասուններին ջրով ապահովելու համար, որպես պոմպերի էլեկտրաէներգիայի վճար, իսկ՝ 8,000.000 ՀՀ դրամը Գեղարքունիքի, Լանջաղբյուրի և Ծաղկաշենի խմելու ջրի ջրագծերի պահպանման համար:
  10. Փողոցների լուսավորում ոլորտոմ ծրագրվել է 125,940.200 ՀՀ դրամ, որից 50,035.000 ՀՀ դրամը՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար, իսկ 75,905.200 ՀՀ դրամը Գավառ համայնքի լուսավորության նոր ցանցի կառուցման համար:
  11. Մշակույթի ոլորտում ծրագրվել է 443,903.000 ՀՀ դրամ, որից 125,543.000 ՀՀ դրամը գրադարանների, մշակույթի տների պահպանման, Գանձակի մշակույթի տանը նոր բացվող խմբակների ծախսեր, համայնքային մշակութային միջոցառումների կազմակերպման, Աղի գոլ կոչվող տարածքում պեղումներ իրականացնելու, Գավառ համայնքում առկա նստարանների պահպանության համար, իսկ 318,360.000 ՀՀ դրամը Գավառ քաղաքում  Արծրունի եղբայրների արձանախմբի ձեռքբերման, Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի ձեռքբերման և տեղադրման, Գավառ համայնքում խաղարանների կառուցման, Գանձակի մշակույթի տան գազիֆիկացման, Սարուխանում տարեցների համար խաղարանի կառուցման, Արծվաքարում զոհվածների պուրակի կառուցման, Նորատուսում Կարմիր գրգում գրանցված մողեսների համար նախատեսվող տարածքների պահպանման ծրագրի իրականացման համար:
  12. Նախադպրոցական կրթություն ծրագրով  նախատեսվել է 602,163.500 ՀՀ դրամ, որից՝ 434,709.000 ՀՀ դրամը ուղղվում է համայնքում գործող թվով 15  մանկապարտեզների պահպանմանը (սուբսիդիա), իսկ 167,454.500 նախատեսվել է Գավառ համայնքի մանկապարտեզների /Լանջաղբյուրի, Լճափի, Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7, Նորատուսի թիվ 1/ կապիտալ վերանորոգման, գազիֆիկացման, ջեռուցման համակարգի անցկացման և Բերդկունքում նոր մանկապարտեզի կառուցման համար:
  13. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրերով նախատեսվել է 8,400.000 ՀՀ դրամ համայնքի սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացման և սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու համար:
  14. Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով  նախատեսվել է 341,331.900 ՀՀ դրամ, համայնքում գործող թվով 10 արտադպրոցական հիմնարկների պահպանմանը (սուբսիդիա), Գանձակի երաժշտական դպրոցի գազիֆիկացման, Նորատուսի սպորտային խմբակներին անհրաժեշտ մարզասարքերի և գույքի ձեռքբերման, Նորատուսի արվեստի դպրոցում նոր բաժնի ծախսերի համար:
  15.  Սոցիալական աջակցություն  ծրագրով  նախատեսվել է 12,000.000 ՀՀ դրամ, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու    համար:

 

                                  

 

 

  • Քննարկվել է

    03.03.2023 - 26.03.2023

  • Տեսակ

    Ֆինանսական արձանագրություն

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3378

Տպել