Հիշել նախագիծը

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 02.03.2023 16:24:05 Շատ լավ նախագիծ է, բայց ուշադրություն դարձրեք նաև անվճար հատկացվող դեղերի ցանկին, հիմնականում ցածրորակ դեղեր են, որևէ արդյունք չտվող,էլ չասեմ,որ ցանկում չկան շահառուներին անհրաժեշտ (նշանակված) դեղերը։ Հարգելի Աբրահամյան «Հիմնական դեղերի ցանկ»-ը լրամշակվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով առողջապահության նախարարությանը տրմադրվող ֆինանսական միջոցները: «Հիմնական դեղերի ցանկ»-ը վերանայվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից և հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բուժման ուղեցույցները, Ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հայտերը և Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի ցանկը: Տեղեկացնեմ նաև, որ դեղերի ձեռք բերումը իրականացվում է հիմք ընդունելով գնումները կարգավորող իրավական ակտերը: