ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Ա որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով սահմանված միջոցառման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 Գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով նախատեսված է «Գնման գործընթացի մասնակիցների վարկանշավորում» միջոցառումը, որից ակնկալվող արդյունքն է մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրումը՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա:

Նախագծով նախատեսվում է սահմանել առանձնահատկություններ՝ ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների գնման ընթացակարգերի դեպքում: Նշված ընթացակարգերի կազմակերպման համար նախատեսվում է իրականացնել մասնակիցների նախաորակավորում՝ նախաորակավորմած մասնակիցների հետ կնքելով անժամկետ պայմանագրեր:

Ընդ որում.

-       Ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների համար սահմանվում են շեմեր և մինչև նշված շեմը նման գործընթացի հետագա մասնակցության իրավունք ստանում են նախնական պայմանագրեր կնքած բոլոր մասնակիցները,

-        Նշված շեմերից բարձր գնումների դեպքում գնման գործընթացի հետագա մասնակցության իրավունք ունենում են վարկանիշավորման ցուցակի առաջին տասը բարձր գնահատական ունեցող նախնական պայմանագրեր կնքած մասնակիցները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրում՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա:

 

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

9

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.03.2023 - 17.03.2023

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2701

Տպել