Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1․ Ընթացիկ վիճակը եվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, ինչպես նաև փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես՝ հաշվի առնելով փրկարար ծառայության գործառույթների տիրույթում գտնվող առկա մարտահրավերները, անհրաժեշտ է ՀՀ ներքին գործերի փրկարար ծառայությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով փրկարար ծառայությունում փրկարարական ծառայությունը։ Սույն օրենքն ընդունվելու դեպքում կավելանա փրկարարական ծառայողների սոցիալական երաշխիքները։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն օրենքի նախագծով կանոնակարգվելու է փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմաններն ու կնքվող պայմանագիրը, ինչպես նաև առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ։ Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային դրույթների հիման վրա.

1) ատեստավորման գործընթացը, որպես փրկարարական ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի ապրիլից,

2) ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Փրկարար ծառայության բոլոր ծառայողները, բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների: Նշված բացառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արտակարգ իրավիճակների կազմում գործող ուսումնական հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը Ներքին գործերի նախարարության կազմում և ուսումնական հաստատության ծառայողների ատեստավորան հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն այլ իրավակարգավորումներով:

3) առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ՝ առանձին դեպքերի,

4) պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգն ու պայմանները կարող են լինել տարբեր,

5) մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Փրկարար ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածությամբ,

6) ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային և տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով,

7) կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաև ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար,

8) ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 5 տարի 6 ամիս՝ բացառությամբ պաշտոնի առաջխաղացման դեպքում։

Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող լրացումներին, ապա դրանք բխում են «Փրկարար ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից։

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

5. Lրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եվ պետական բյուջեի եկամուտներում եվ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանելու է Կառավարության որոշմամբ, ուստի կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ միայն նշված որոշման նախագծի շրջանակներում։

 

6. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարար ծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ, կմեծանա նաև փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։

  • Քննարկվել է

    28.02.2023 - 16.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5220

Տպել