Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններն ու փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը և դրա լրացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
  • Որոշման վերնագրում «ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերից հետո լրացնել «, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» բառերը, իսկ «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով․
  • Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասին» բառերը փոխարինել «օրենքի 225-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին» բառերով․
  • Որոշման 1-ին կետում «հաստատել» բառը փոխարինել «սահմանել» բառով․
  • Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «վարման կանոնները» բառերից հետո լրացնել «, վիճակագրական տեղեկատվության ներկայացման կարգն ու ժամկետները» բառերը․
  • Որոշման 2-րդ կետում «վերադաս մաքսային մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերով․
  • Որոշման N 1 հավելվածի`

ա․ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»․

բ․ 5-րդ կետում «ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «օրենքի 224-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով, իսկ «վիճակագրական հաշվետվություն» բառերից հետո լրացնել «, որում ամփոփվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 225-րդ հոդվածով նախատեսված՝ մաքսային մարմիններին ներկայացվող վիճակագրական տեղեկատվությունը» բառերը․

գ․ 6-րդ կետում «ՀՀ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված՝ ակնհայտ առևտրային չափաքանակներով ապրանքների տեղափոխում իրականացնող ֆիզիկական անձը» բառերով․

դ․ 8-րդ կետում «հունիսի 28-ի» բառերից առաջ լրացնել «2018 թվականի» բառերը․

ե․ 14-րդ կետում «Վերադաս մաքսային մարմինը» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն» բառերը փոխարինել «ՀՀ վիճակագրական կոմիտեին» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    22.02.2023 - 09.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2792

Տպել