Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1845-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին» N1845-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման N1 հավելվածի ՎԽ ձևում`

ա․ 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

2.1

Արդյո՞ք կազմակերպիչն ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:

 

 

 

 

1

 

Տեսողական, Փաստաթղթային

 

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին և 15-րդ մասեր և ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 917 որոշման 1.4-րդ կետ

բ․ 16-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արդյո՞ք կազմակերպիչը տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել է անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»,

գ․17-րդ կետից հետո լրացնել 17.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

17.1

Արդյո՞ք կազմակերպչի կողմից անկանխիկ գործարքներն իրականացվում են միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:

 

 

 

 

1

 

Տեսողական, Փաստաթղթային

 

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5.2-րդ հոդվածի 4-րդ մաս

 

դ․ 33-րդ և 34-րդ կետերի 9-րդ սյունակում՝ «2014թ. հոկտեմբերի 7-ի N 272-Ն որոշում» բառերը փոխարինել «2021թ. հոկտեմբերի 12-ի N 152-Ն որոշում» բառերով,

2) Որոշման N1 հավելվածում՝ ստուգաթերթի կազմման համար հիմք ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկի՝

ա․ 5-րդ կետում՝ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014 թ. N 272-Ն որոշում» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.10.2021 թ. N 152-Ն որոշում» բառերով,

բ․7-րդ կետում՝ «N 128-Ա» բառը փոխարինել «N 128-Ն» բառով:

3) Որոշման N2 հավելվածի ՇԽ ձևում՝

ա․9-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արդյո՞ք կազմակերպիչն ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով։ Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով։»:

բ․ 13-րդ կետից հետո լրացնել 13.1-ին և 13․2 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

13.1

Արդյո՞ք կազմակերպչի կողմից անկանխիկ գործարքներն իրականացվում են միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:

 

 

 

 

2

 

Տեսողական, Փաստաթղթային

 

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի   6-րդ հոդվածի 2.2-րդ մաս

 

 

13.2

Արդյո՞ք կազմակերպիչն ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:

 

 

 

 

1

 

Տեսողական, Փաստաթղթային

 

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին և 15-րդ մասեր և ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 917 որոշման 1.4-րդ կետ

գ․24-րդ և 25-րդ կետերի 9-րդ սյունակում՝ «2014թ. հոկտեմբերի 7-ի N 271-Ն որոշում» բառերը փոխարինել «2021թ. հոկտեմբերի 12-ի N 151-Ն որոշում» բառերով,

4) Որոշման N2 հավելվածում՝ ստուգաթերթի կազմման համար հիմք ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկի 5-րդ կետում՝ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014 թ. N 271-Ն որոշում» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.10.2021 թ. N 151-Ն որոշում» բառերով,

5) Որոշման N3 հավելվածի ԻՇԽ ձևում՝

ա․ 11-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արդյո՞ք կազմակերպիչը շահումը փոխանցում (վճարում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով։»:

բ․ 12-րդ կետի  2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արդյո՞ք կազմակերպիչը շահումը չի փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: Ինչպես նաև արգելել է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով։»:

գ․ 13-րդ կետից հետո լրացնել 13.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

13.1

Արդյո՞ք կազմակերպչի կողմից անկանխիկ գործարքներն իրականացվում են միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:

 

 

 

 

2

 

Տեսողական, Փաստաթղթային

 

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի   6-րդ հոդվածի 2.2-րդ մաս

 

դ․18-րդ կետից հետո լրացնել 18.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

18.1

Արդյո՞ք կազմակերպիչն ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:

 

 

 

 

1

 

Տեսողական, Փաստաթղթային

 

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի   6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ժ» կետ, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին և 15-րդ մասեր և ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 917 որոշման 1.4-րդ կետ

ե․ 23-րդ և 24-րդ կետերի 9-րդ սյունակում՝ «2014թ. հոկտեմբերի 7-ի N 271-Ն որոշում» բառերը փոխարինել «2021թ. հոկտեմբերի 12-ի N 151-Ն որոշում» բառերով,

6) Որոշման N3 հավելվածում՝ ստուգաթերթի կազմման համար հիմք ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկի 5-րդ կետում՝ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014 թ. N 271-Ն որոշում» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.10.2021 թ. N 151-Ն որոշում» բառերով,

7) Որոշման N1 հավելվածի 42-րդ, N2 հավելվածի 33-րդ, N3 հավելվածի 32-րդ կետերի 9-րդ սյունակում՝«1-ին մաս» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ մասեր» բառերով,

8) ուժը կորցրած ճանաչել Որոշման N1 հավելվածի 33-րդ, N2 հավելվածի 24-րդ և N3 հավելվածի 23-րդ կետերը,

9) Որոշման N1 հավելվածի 29-րդ կետի 6-րդ սյունակում՝ «2» թիվը փոխարինել «1» թվով, N2 հավելվածի 15-րդ կետի 6-րդ սյունակում՝ «4» թիվը փոխարինել «3» թվով, N3 հավելվածի 18-րդ կետի 6-րդ սյունակում՝ «3» թիվը փոխարինել «2» թվով:

10) Որոշման N1 հավելվածում՝ ստուգաթերթի կազմման համար հիմք ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ․

«8․«Գովազդի մասին» ՀՀ օրենք»:»

11) Որոշման N2 հավելվածում՝ ստուգաթերթի կազմման համար հիմք ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ․

«6․«Գովազդի մասին» ՀՀ օրենք»:»

12) Որոշման N3 հավելվածում՝ ստուգաթերթի կազմման համար հիմք ընդունվող նորմատիվ իրավական ակտերի ցանկում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ․

«6․«Գովազդի մասին» ՀՀ օրենք»:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    22.02.2023 - 09.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2537

Տպել