«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածով, որի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է մինչև այդ ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծումը, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքերի: 24.11.2022թ. ՀՕ-454-Ն օրենքով վերոնշյալ մասը լրացվել է նոր պարբերությամբ, որի համաձայն՝ նույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում ՀՀ տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող և Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են ՀՀ-ից։
-
Քննարկվել է
22.02.2023 - 09.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2813
Տպել