«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 5-րդ մասը և 293-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
- այն իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են հանդիսանում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու համար՝ համաձայն N1 հավելվածի․
- այն իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են հանդիսանում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար՝ համաձայն N2 հավելվածի։
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված իրավախախտումները հանդիսանում են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրներում իրավաբանական անձին չընդգրկելու հիմք։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N1
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ՑԱՆԿ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
1․ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու համար հիմք են հանդիսանում հետևյալ իրավախախտումները՝
- «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 312-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային հսկողությունը շրջանցելով․
- Օրենքի 313-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով․
- Օրենքի 314-րդ հոդվածով սահմանված՝ կանխիկ դրամական միջոցները, վճարային գործիքները ապօրինի տեղափոխելը․
- Օրենքի 315-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները խաբեությամբ օգտագործելով․
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ սույն հավելվածում՝ Օրենսգիրք) 276-րդ հոդվածով սահմանված՝ ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալը կամ պահանջելը․
- Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը․
- Օրենսգրքի 278-րդ հոդվածով սահմանված՝ առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը․
- Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված՝ առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը․
- Օրենսգրքի 280-րդ հոդվածով սահմանված՝ առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին կամ վարկային պատմությանը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը․
- Օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը․
- Օրենսգրքի 284-րդ հոդվածով սահմանված՝ հակամրցակցային գործունեությունը․
- Օրենսգրքի 285-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը․
- Օրենսգրքի 286-րդ հոդվածով սահմանված՝ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը․
- Օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված՝ անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում․
- Օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված՝ կանխամտածված սնանկությունը․
- Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը․
- Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը․
- Օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը․
- Օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված՝ մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը․
- Оրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը․
- Օրենսգրքի 294-րդ հոդվածով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը․
- Օրենսգրքի 295-րդ հոդվածով սահմանված՝ հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելը, իրացնելը կամ իրացմանն աջակցելը․
- Օրենսգրքի 296-րդ հոդվածով սահմանված՝ փողերի լվացումը․
- Օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված՝ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը․
- Օրենսգրքի 399-րդ հոդվածով սահմանված՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը․
- ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելը․
- ՀՀ հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածով սահմանված՝ արգելված գործունեությամբ զբաղվելը․
- ՀՀ հարկային օրենսգրքի 415-րդ հոդվածով սահմանված՝ անապրանք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելը և (կամ) ստանալը։
Հավելված N2
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ՑԱՆԿ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
1․ Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմք են հանդիսանում հետևյալ իրավախախտումները՝
- «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 302-րդ հոդվածով սահմանված՝ մաքսայինմարմնի պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելը․
- Օրենքի 303-րդ հոդվածով սահմանված՝ ծառայողական պարտականությունները կատարելիսմաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը․
- Օրենքի 304-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային գործառնություններ կամ մաքսային հսկողություն իրականացնելու համար փաստաթղթեր և տեղեկություններ մաքսային մարմին չներկայացնելը․
- Օրենքի 305-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության ներքո փոխադրվող ապրանքները, տրանսպորտային միջոցները կամ ուղեկցող փաստաթղթերը մաքսային մարմին չհասցնելը կամ մաքսային տարանցման ժամկետը կամ տարանցման երթուղին չպահպանելը կամ ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մաքսային մարմնի սահմանած առաքման վայրից տարբերվող այլ վայր հասցնելը․
- Օրենքի 306-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային նույնականացման միջոցները հանելը, վնասելը, կորցնելը կամ փոխելը․
- Օրենքի 307-րդ հոդվածով սահմանված՝ առանց մաքսային մարմնի թույլտվության բեռնային և այլ գործառնությունների կատարումը․
- Օրենքի 308-րդ հոդվածով սահմանված՝ առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև կորցնելը․
- Օրենքի 310-րդ հոդվածով սահմանված՝ հետագա արտահանման կամ հետագա ներմուծմանպարտավորությունները խախտելը․
- Օրենքի 311-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելված գործողություններ կատարելը․
- Օրենքի 316-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը․
- Օրենքի 317-րդ հոդվածով սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները անօրինական օգտագործելը կամ տնօրինելը․
- Օրենքի 318-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների վճարման սահմանված ժամկետները խախտելը․
- Օրենքի 319-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը․
- Օրենքի 320-րդ հոդվածով սահմանված՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից Միության մաքսային օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելը․
- Օրենքի 321-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հսկողության գոտիներում տեղակայված ապրանքները բաց թողնելուց հետո մաքսային հսկողության գոտու տարածքից դուրս չբերելը․
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ սույն հավելվածում՝ Օրենսգիրք) 1691-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը․
- Օրենսգրքի 1703-րդ հոդվածով սահմանված՝ պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները ժամանակին չվճարելը․
- Օրենսգրքի 1706-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը․
- Օրենսգրքի 1821-րդ հոդվածով սահմանված՝ ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը․
- Օրենսգրքի 182.6-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելը․
- Օրենսգրքի 1692-րդ հոդվածով սահմանված՝ պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը․
- Օրենսգրքի 1695-րդ հոդվածով սահմանված՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը․
- Օրենսգրքի 1698-րդ հոդվածով սահմանված՝ գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը․
- Օրենսգրքի 1699-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառում չվարելը․
- Օրենսգրքի 16910-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը․
- Օրենսգրքի 16911-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը
- Օրենսգրքի 16913-րդ հոդվածով սահմանված՝ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ անստորագիր ներկայացնելը․
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Հարկային օրենսգիրք) 401-րդ հոդվածով սահմանված՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը․
- Հարկային օրենսգրքի 402-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը․
- Հարկային օրենսգրքի 402․2-րդ հոդվածով սահմանված՝ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման կանոնները խախտելը․
- Հարկային օրենսգրքի 403-րդ հոդվածով սահմանված՝ հարկի գումարը պակաս ցույց տալը․
- Հարկային օրենսգրքի 404-րդ հոդվածով սահմանված՝ հարկային վնասն ավելի ցույց տալը․
- Հարկային օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառումը սահմանված կարգով չվարելը կամ հաշվապահական հաշվառման տվյալները ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացնելը․
- Հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների մնացորդի հաշվառման կարգը խախտելը․
- Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը․
- Հարկային օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ չփակցնելը․
- Հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը․
- Հարկային օրենսգրքի 414-րդ հոդվածով սահմանված՝ արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները սահմանված կարգով չգրանցելը․
- Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը․
- Հարկային օրենսգրքի 418-րդ հոդվածով սահմանված՝ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը․
- Հարկային օրենսգրքի 419-րդ հոդվածով սահմանված՝ դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը․
- Հարկային օրենսգրքի 422-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները սահմանված ժամկետում չվերադարձնելը, հետ չընդունելը կամ կորուստը․
- Հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը․
- Հարկային օրենսգրքի 425-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը․
- Հարկային օրենսգրքի 426-րդ հոդվածով սահմանված՝ սահմանված կարգի խախտումով հարկային հաշիվ դուրս գրելը։
-
Քննարկվել է
21.02.2023 - 08.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3058
Տպել