Հիշել նախագիծը

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 2023 թվականի                -ի   N    - Ն

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ, 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին կետի 1)-ին ենթակետի «ա․» պարբերությամբ, «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշմամբ, 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լ որոշման 1-ին կետով հաստատված «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի» 52-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1․ Հաստատել նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման կարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Հանձնարարել․

  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ սույն որոշման ընդունման օրվան հաջորդող 120-օրյա ժամկետում ապահովել համապատասխան տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ակտերի առկայությունը։
  • Ներքին գործերի նախարարին՝ սույն որոշման ընդունման օրվան հաջորդող 120-օրյա ժամկետոմ ապահովել սույն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված կետերի հաշվետվությունների ձևերի հաստատումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-րդ օրը։

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2023 թվականի                    -ի N  - Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ.

 

  1. Սույն կարգով սահմանվում է նավթամթերքի նվազագույն քանակությամբ պաշարների (այսուհետ՝ պաշարներ) պահպանման գործընթացը։
  2. Սույն կարգով կիրառվող հիմնական հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստը, ինչպես նաև.
  • բազային տարի՝ սպառման կամ պահման ենթակա պաշարների կամ տվյալ ժամանակ փաստացի պահվող պաշարների հաշվարկման համար օգտագործվող զուտ ներկրումների տվյալների օրացույցային տարի.
  • հավելանյութեր՝ ոչ ածխաջրածնային միացություններ, որոնք ավելացվում կամ խառնվում են նյութի հետ, վերջինիս հատկանիշների փոփոխության նպատակով.
  • ներքին սպառում՝ երկրի ներսում սպառողներին էներգիայի ստացման կամ այլ նպատակով օգտագործման նպատակով մատակարարումների ընդհանուր քանակություն, որը ներառում է փոխակերպման, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի, կենցաղային և այլ ոլորտներին «վերջնական սպառման» համար մատակարարումները, այն նաև ներառում է էներգետիկ ոլորտի կարիքների նպատակով սպառումը (բացառությամբ թորվող վառելիքի).
  • պաշարների բացթողման միջազգային գործող որոշում՝ Միջազգային էներգետիկ գործակալության Կառավարման խորհրդի կողմից կայացված և վերջինիս անդամների կողմից պահվող պաշարների բացթողման միջոցով չմշակված նավթը կամ նավթամթերքները շուկայի համար մատչելի դարձնելու վերաբերյալ ցանկացած ուժի մեջ մտած որոշում.
  • պաշարների պահպանման կառույց (այսուհետ՝ ՊՊԿ)՝ կառույց, որին լիազոր մարմնի կողմից կարող է վերապահվել նավթի պաշարներ՝ ներառյալ վթարային և հատուկ պաշարներ ձեռք բերելու, պահպանելու կամ վաճառելու լիազորություններ.
  • մատակարարման խոշոր խափանում՝ չմշակված նավթի կամ նավթամթերքների մատակարարման ծավալների էական և հանկարծակի անկում՝ անկախ դրա արդյունքում պաշարների բացթողման միջազգային գործող որոշման կայացման հանգամանքից.
  • նավթի պաշարներ՝ էներգետիկ նավթարտադրանքների պաշարները.
  • վթարային պաշարներ՝ յուրաքանչյուր համայնքի կողմից սույն կարգով և օրենսդրությամբ սահմանված և պահպանման ենթակա պաշարներ.
  • առևտրային պաշարներ՝ տնտեսավարող սուբյեկտների կողմից պահվող նավթի պաշարները, որը չի բխում սույն կարգի պահանջներից.
  • հատուկ պաշարներ՝ սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող պաշարները.
  • ֆիզիկական մատչելիություն՝ պաշարների փոխադրման և տեղակայման հետ կապված միջոցառումներ, որոնք թույլ կտան ապահովել դրանց բացթողումը կամ արդյունավետ առաքումը վերջնական սպառողներին և շուկաներին՝ այնպիսի ժամանակահատվածում կամ պայմաններով, որոնք կնպաստեն մատակարարման հետ կապված խնդիրների մեղմացմանը.
  • լիազոր մարմին՝ սույն որոշման իմաստով՝ գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը տեխնիկական անվտանգության ապահովման (ներառյալ՝ նավթամթերքի պահպանման և սպասարկման) ոլորտում օրենքով և իր կանոնադրությամբ մշակում և իրականացնում է Կառավարության քաղաքականությունը, օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը, Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ընթացքի դիտարկումը և արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող անհրաժեշտ տեղեկատվության վարումը և համակարգումը,
  1. Պաշարները հաշվարկվում են նախորդ օրացույցային տարվա ընթացքում օրական ներքին սպառման միջին արժեքի հիման վրա՝ հիմք ընդունելով նավթի և նավթամթերքի զուտ ներմուծումները։
  2. Պահեստային պաշարների և արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունների սահմանման եղանակները պետք է համապատասխանեցվեն ազգային օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերի համաձայն կիրառվող և սահմանվող եղանակներին՝ անկախ վերջին տասնամյակների տեխնոլոգիական զարգացումների ներքո դրանց հնարավոր գնահատման ընթացակարգերից։
  3. Պաշարների ծավալների հաշվարկման եղանակները և ընթացակարգերը պետք է չհակասեն «Միջազգային էներգետիկ ծրագրի» համաձայնագրին (այսուհետ՝ ՄԷԳ համաձայնագիր)՝ բացառելով այն փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել պաշարների կիրառվող սահմանաչափի նվազեցմանը՝ հաշվարկման ընթացքում 10 % կրճատմանը։
  4. Պետության համար պաշարների պահպանման հետ կապված պարտավորություն սահմանելիս հիմք է ընդունվում նավթի ներքին սպառման, այլ ոչ թե ներկրման գործոնը։
  5. Կարևոր է ապահովել պաշարների պահպանման տարբեր գործող մեխանիզմներով երաշխավորված չափորոշիչների միջև համապատասխանության առավել ընդարձակ եզրեր։
  6. Նավթի պաշարների առկայությունը և էներգամատակարարման ապահովումը պետության անվտանգության կարևոր բաղադրիչն է։
  7. Պետության ներսում պաշարների ՊՊԿ-ների ստեղծման շնորհիվ այդ պաշարների պահպանման նպատակներն առավել փոխկապակցված են դառնում։
  8. Պահպանվող պաշարներն առևտրային նպատակներով չեն օգտագործվում՝ միևնույն ժամանակ թույլ է տրվում, որպեսզի պաշարները պահպանվեն պետության ցանկացած տարածքում և այդ նպատակով ստեղծված ցանկացած ՊՊԿ-ի կողմից։
  9. Շահագործման մեխանիզմների առավել ճշգրիտ և թափանցիկ դարձնելու նպատակով անհրաժեշտ է ՊՊԿ-ների շահագործումը հնարավորինս կենտրոնացնել հանրապետության մարզային և (կամ) համայնքային տարածքներում։
  10. Նավթի պաշարները պետք է հնարավոր լինի պահպանել ցանկացած տարածքում՝ պայմանով, որ պատշաճ կերպով հաշվի կառնվի դրանց ֆիզիկապես մատչելի լինելու հանգամանքը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան։
  11. Պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունները պետք է լինեն ճկուն, ինչը նշանակում է, որ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց վերապահված են պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունները, պետք է կարողանան ազատվել իրենց պարտավորություններից՝ դրանք փոխանցելով այլ տնտեսավարող սուբյեկտների կամ ՊՊԿ-ներից ցանկացածին։
  12. Պահպանվող պաշարների նկատմամբ սեփականության իրավունքի որևէ սահմանափակում, որը հնարավոր է, որ խոչընդոտի դրանց օգտագործմանը նավթի մատակարարման խափանման դեպքում, չպետք է կիրառվի։
  13. Լիազոր մարմինը պետք է ապահովի պահպանվող պաշարների լիարժեք հասանելիությունը։
  14. Տնտեսավարող սուբյեկտների համար պաշարների պահպանման լուրջ վտանգ ներկայացնող պարտավորության սահմանման դեպքում սնանկության կամ լուծարման վարույթների նախաձեռնումը կարող է դիտվել որպես այդօրինակ վտանգի գոյության ապացույց։
  15. Մատակարարման անխափանության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար տնտեսավարող սուբյեկտի կամ ՊՊԿ-ի կողմից գնված պաշարները, որոնք հայտնի են որպես «հատուկ նշանակության պահուստ» և ձևավորվում են ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների հիման վրա, պետք է համապատասխանեն ճգնաժամի դեպքում փաստացի կարիքներին։ Դրանք նաև պետք է ունենան ինքնուրույն իրավական կարգավիճակ՝ նման ճգնաժամի դեպքում լիարժեք հասանելիության ապահովման համար։
  16. Այդ նպատակով լիազոր մարմինն ապահովում է այդ պաշարները հարկադրանքի միջոցների բոլոր տարատեսակներից անվերապահորեն պաշտպանելու ուղղությամբ։
  17. Պաշարների ծավալները պետք է սահմանվեն յուրաքանչյուր համապատասխան տնտեսավարողի կողմից՝ անկախ և կամավոր կերպով որոշված չափով։
  18. Հաշվի առնելով վերահսկողության և թափանցիկության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը՝ վթարային պաշարները, որոնք տարբեր են հատուկ պաշարներից, պետք է բավարարեն դիտանցման հավելյալ պահանջները, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի լիազոր մարմինը ծանուցի վթարային պաշարների հասանելիությունը կարգավորող միջոցների և դրանց պահպանման միջոցառումների հետ կապված ցանկացած փոփոխության վերաբերյալ:
  19. Այն դեպքում, երբ վթարային պաշարները և հատուկ պաշարները տնտեսավարող սուբյեկտի կողմից պահվում են այլ պաշարների հետ, ապա հատուկ ուշադրություն պետք է դարձվի վթարային պաշարների ծավալներին:
  20. Նավթամթերքի հետ հաճախ խառնվում են որոշ հավելանյութեր։ Նավթամթերքն այդ նյութերի հետ խառնելու կամ նման մտադրության դեպքում պետք է հնարավոր լինի դրանց հաշվի առնումը ինչպես պաշարների պահպանման հետ կապված պարտավորության սահմանման, այնպես էլ պահվող պաշարների հաշվարկման ժամանակ:
  21. Լիազոր մարմինն իր վթարային պաշարները պետք է բաց թողնի միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված չափով։
  22. Սույն կարգով սահմանվում են կանոններ, որոնք նպատակաուղղված են նավթի մատակարարման անխափանության բարձր մակարդակի ապահովմանը, վթարային -պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունների սահմանմանը։
  23. Հաշվի առնվող օրական զուտ ներկրումների միջին արժեքը հաշվարկվում է նախորդ օրացույցային տարվա ընթացքում չմշակված նավթի համարժեքով (էկվիվալենտ) արտահայտված ներկրումների տվյալների հիման վրա և որոշվում է սույն կարգի 15-րդ գլխով սահմանված եղանակի և ընթացակարգերի համաձայն։
  24. Օրական ներքին սպառման միջին արժեքը հաշվարկվում է նախորդ օրացույցային տարվա ընթացքում չմշակված նավթի համարժեքով արտահայտված ներքին սպառման տվյալների հիման վրա և հաստատվում ու հաշվարկվում է սույն կարգի 15-րդ գլխով սահմանված սահմանված եղանակի և ընթացակարգերի համաձայն։
  25. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով այդ պարբերության մեջ նշված զուտ ներկրումների և ներքին սպառման օրական միջին արժեքները սահմանվում են անցած տարվա ընթացքում, որը նախորդում է տվյալ օրացույցային տարվան, ներկրումների և սպառումների քանակությունների հիման վրա։
  26. Պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունների սահմանման սույն կարգում նշված եղանակներն ու ընթացակարգերը կարող են փոփոխվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։
  27. Պաշարների պահպանման հետ կապված արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության:
  • Առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության՝ նախագծային փաստաթղթերի հաստատումն արգելվում է:
  1. Պաշարների պահպանման հետ կապված արտադրական արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցումը, շահագործումը, ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը, կոնսերվացումը, ապամոնտաժումը կարող են իրականացվել միայն նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:

 

  1. ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

  1. Պահվող պաշարների ծավալները հաշվարկվում են 16-րդ գլխով ներկայացված եղանակների կիրառմամբ և պահվող յուրաքանչյուր տեսակի պաշարների ծավալները հաշվարկելիս այդ եղանակները կիրառվում են միայն տվյալ տեսակի նկատմամբ։
  2. Տվյալ ժամանակահատվածում պահվող պաշարների ծավալները հաշվարկելիս կիրառվում են սույն գլխում նշված կանոնների համաձայն սահմանված բազային տարվա տվյալները։
  3. Նավթի ցանկացած պաշար կարող է միաժամանակ ներառվել և՛ վթարային և՛ հատուկ պաշարների հաշվարկներում՝ պայմանով, որ նավթի այդ պաշարները բավարարում են սույն կարգով պաշարների երկու տեսակների համար սահմանված բոլոր պայմանները։

 

  1. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Լիազոր մարմինն ապահովում է վթարային և հատուկ պաշարների սույն կարգի նպատակներով հասանելիությունը և ֆիզիկական մատչելիությունը և սահմանում է այդ պաշարների նույնականացմանը, հաշվառմանը և վերահսկմանն ուղղված միջոցառումներ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից դրանք ստուգել ցանկացած ժամանակ (այս պահանջը կիրառելի է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից այլ պաշարների հետ պահվող ցանկացած վթարային և հատուկ պաշարների նկատմամբ)։
  • Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները կանխելու համար բոլոր այն խոչընդոտները և արգելքները, որոնք հնարավոր է, որ խոչընդոտեին վթարային և հատուկ պաշարների հասանելիությանը, իսկ վթարային և հատուկ պաշարները տարածքից դուրս պահվելու հավանականության դեպքում վերջինիս կողմից կարող են նախատեսվել սահմանափակումներ կամ հավելյալ պայմաններ։
  1. Օրենսդրությամբ նախատեսված արտակարգ իրավիճակի դեպքում կիրառվող ընթացակարգերի իրականացման համար պատճառներ լինելու դեպքում լիազոր մարմինն արգելում է պետության տարածքում պահվող վթարային կամ հատուկ պաշարների փոխանցմանը, օգտագործմանը կամ բացթողմանը խոչընդոտող ցանկացած միջոցառում, ինչպես նաև ձեռնպահ է մնում այդպիսիք ձեռնարկելուց` արտակարգ իրավիճակի դեպքում գործող օրենսդրության համաձայն։

 

  1. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Լիազոր մարմինը պաշարները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու նպատակով դրանք ներառում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր)՝ շարունակաբար թարմացնելով (ներառյալ՝ դրանց գտնվելու վայրերը, դրանցում ընդգրկված պաշարների քանակությունները)։
  2. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ մինչ յուրաքանչյուր տարվա փետրվարի 25-ը լիազոր մարմնին է ներկայացնում 38-րդ կետով նշված պաշարների տեղեկատվությունը՝ ռեեստրում ներառելու նպատակով, որում ներկայացվում են նախորդ օրացույցային տարվա վերջին օրվա դրությամբ իրենց կողմից վարվող գրանցամատյանում ներառված պաշարների քանակությունների և բնույթի վերաբերյալ տվյալներ։
  3. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ լիազոր մարմնի կողմից ներկայացվող պահանջի դեպքում 15 օրվա ընթացքում վերջինիս են ներկայացնում նաև ռեեստրում ներառվող տեղեկատվության ամբողջական օրինակը, այս օրինակում պաշարների գտնվելու վայրի հետ կապված հատուկ տվյալները կարող են ներկայացված չլինել (անհրաժեշտությունից և գաղտնիությունից ելնելով)։

 

5․ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

  1. Իրավաբանական անձինք կարող են հիմնել ՊՊԿ-ներ, որոնք չեն կարող լինել մեկից ավելի կամ այլ համանման մարմիններ։
  2. ՊՊԿ-ն կարող է հիմնվել հանրապետության մարզային կամ համայնքային տարածքների ներսում գտնվող վայրում։
  3. ՊՊԿ-ի հիմնադրման դեպքում վերջինս ձեռք է բերում շահույթ չհետապնդող և ընդհանուր շահերից բխող գործունեություն ծավալող մարմնի կարգավիճակ։
  4. ՊՊԿ-ի հիմնական նպատակը պաշարների ձեռքբերումը, պահպանումն ու վաճառքն է՝ սույն կարգի կամ պաշարների պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերին համապատասխանելու նպատակներով։ Այն միակ ծառայությունն է, որին կարող են վերապահվել հատուկ պաշարներ ձեռք բերելու կամ վաճառելու լիազորություններ։
  5. ՊՊԿ-ները կամ իրավաբանական անձիք որոշակի ժամկետով կարող են վթարային պաշարների կառավարման աշխատանքները՝ բացառությամբ վաճառքի և ձեռքբերման աշխատանքներից, պատվիրակել միայն՝

ա) մեկ այլ համայնքի տարածքում գտնվող իրավաբանական անձի և կամ ՊՊԿ-ի` առանց վերջիններիս կողմից վերապատվիրակման իրավունքի

բ) այն դեպքում երբ պատվիրակումը, կամ դրա փոփոխությունը և կամ ընդլայնումը ներառում է հանրապետության մեկ այլ մարզային և համայնքային տարածքներում պահվող վթարային և հատուկ պաշարների կառավարմանն առնչվող աշխատանքներ՝ նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ․

գ) Օրենքով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում։

  1. Ռեեստրում պետք է ներառված լինի ամբողջական տեղեկատվություն Հանրապետության յուրաքանչյուր մարզային կամ համայնքային տարածքներում, տեղակայված ՊՊԿ-ի՝
    • պահվող նավթամթերքի տեսակի վերաբերյալ,
    • առնվազն 7 ամիս առաջ, այն պայմանների վերաբերյալ որոնց համաձայն տվյալ ՊՊԿ-ն ցանկություն է հայտնել տնտեսավարող սուբյեկտների փոխարեն մատուցել պաշարների պահպանմանն առնչվող ծառայություններ՝ լիազոր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված հիմունքներով և առանց մերժման համար Օրենքով սահմանված հիմքերի։
  2. ՊՊԿ-ներն այդ պատվիրակումներն ընդունում են օբյեկտիվ, թափանցիկ և ոչ խտրական պայմաններով։
  3. ՊՊԿ-ի ծառայության դիմաց տնտեսավարողների վճարումները չպետք է գերազանցեն տրամադրված ծառայությունների ամբողջ արժեքը և չեն կարող պահանջվել քանի դեռ պաշարները չեն ձևավորվել։ ՊՊԿ-ն կարող է այդ պատվիրակումն ընդունել պայմանականորեն։

6․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

  1. Ցանկացած տնտեսավարող սուբյեկտ, որի համար սահմանվել են պաշարների պահպանման հետ կապված պարտավորություններ, պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունների սահմանումը պարտավորությունների կատարման համար ստանում է այդ պարտավորությունները, գոնե մասամբ և իր ընտրությամբ, պատվիրակելու իրավունք միայն՝
  • այն ՊՊԿ-ն, որի համար են այդ պաշարները պահվում.
  • մեկ կամ մի քանի այլ ՊՊԿ, որոնք նախօրոք հայտարարել են այդպիսի պաշարներ պահելու իրենց ցանկության մասին, պայմանով, որ այդ պատվիրակումները նախապես թույլատրված են այն բոլոր տարածքներում, որոնցում դրանք պետք է պահվեն.
  • այլ տնտեսավարող սուբյեկտների, որոնք ունեն ավելցուկային պաշարներ կամ պաշարների պահպանման համար անհրաժեշտ տարողություն՝ այն նախատեսված տարածքից դուրս, որի համար են այդ պաշարները պահվում՝ պայմանով, որ այդ պատվիրակումները նախապես թույլատրված են թե՛ այն համայնքի կողմից, որի համար են այդ պաշարները պահվում, ինչպես նաև այն բոլոր համայնքների կողմից, որոնց տարածքներում դրանք պետք է պահվեն․
  • այլ տնտեսավարող սուբյեկտների, որոնք ունեն ավելցուկային պաշարներ կամ պաշարների պահպանման համար անհրաժեշտ տարողություն՝ այն համայնքի տարածքում, որի համար են այդ պաշարները պահվում՝ պայմանով որ այդ պատվիրակման մասին նախապես հայտնվել է այդ համայնքին։ Համայնքներն այդ պարտավորությունների մասով կարող են սահմանել սահմանափակումներ կամ պայմաններ՝ օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում։
  • 49-րդ կետի 3-րդ) և 4)-րդ ենթակետերի համաձայն փոխանցված պարտավորությունները չեն կարող մեկ այլ անձի փոխանցվել։
  1. 49-րդ կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերում նշված պատվիրակման փոփոխված կամ դրա ընդլայնված տարբերակն ուժի մեջ է մտնում բոլոր այն դեպքում, երբ նախապես թույլատրել են այդ պատվիրակումը։
  2. 49-րդ կետի 4)-րդ ենթակետում նշված պատվիրակման փոփոխված կամ դրա ընդլայնված տարբերակը դիտվում է որպես նոր պատվիրակում։
  3. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի պատվիրակման իրավունքները սահմանափակվում են պաշարների պահպանման մասով վերջինիս համար սահմանված պարտավորությունների 10 %-ից պակաս չափով, Օրենքով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում և լիազոր մարմնի թույլտվությամբ՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից հիմնվում է ՊՊԿ, տնտեսավարող սուբյեկտի համար պաշարների պահպանման մասով սահմանված պարտավորությունների 10 %-ի պատվիրակման իրավունքը երաշխավորելու համար։
  4. Լիազոր մարմինը կարող է տնտեսավարող սուբյեկտի համար սահմանել պաշարների պահպանման հետ կապված վերջինիս պարտավորությունների առնվազնի մի մասը հանրապետության մարզային կամ համայնքային տարածքներում գտնվող ՊՊԿ-ին փոխանցելու պարտավորություն։
  5. Լիազոր մարմինը ձեռնարկում է տնտեսավարող սուբյեկտների համար պաշարների պահպանման հետ կապված պարտավորությունների սահմանման ընթացքում կիրառվող եղանակների վերաբերյալ վերջիններիս տեղեկացնելուն ուղղված անհրաժեշտ միջոցներ՝ համապատասխան պարտավորության ստանձնման ժամկետի մեկնարկից ոչ ուշ քան 200 օր առաջ։
  • Տնտեսավարող սուբյեկտները կիրառում են ՊՊԿ-ներին պաշարների պահպանման հետ կապված պարտավորություններ փոխանցելու իրենց իրավունքը՝ համապատասխան պարտավորության ստանձնման ժամկետի մեկնարկից ոչ ուշ քան 170 օր առաջ։
  1. Տնտեսավարող սուբյեկտներին պաշարների պահպանման հետ կապված պարտավորության մասին դրա ստանձնման ժամկետի մեկնարկից ավելի շուտ քան 200 օր առաջ տեղեկացնելու դեպքում վերջիններս կարող են կիրառել այդ պարտավորությունը փոխանցելու իրենց իրավունքը։

 

7․ ՀԱՏՈՒԿ ՊԱՇԱՐՆԵՐԸ

 

  1. Պետության կողմից և լիազոր մարմնի նախաձեռնությամբ հանրապետության յուրաքանչյուր մարզային կամ համայնքային տարածքներում կարող է ստանձնվել նավթի պաշարների նվազագույն ծավալի պահպանումը, որը հաշվարկվում է ելնելով սպառման օրերի թվից՝ սույն գլխով սահմանված պայմանների և օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն։
  2. Պետության հատուկ պաշարները պետք է հանդիսանան պետության և(կամ) մարզի կամ համայնքի կողմից հիմնված ՊՊԿ-ի սեփականությունը և պահպանվեն մարզի կամ համայնքի տարածքում։
  3. Հատուկ պաշարները կարող են բաղկացած լինել հետևյալ ապրանքների մեկ կամ մի քանի կատեգորիաներից, այսպես՝
  • էթան,
  • հեղուկացված նավթային գազ (ՀՆԳ),
  • շարժիչային բենզին,
  • ավիոբենզին,
  • բենզինային ռեակտիվ վառելիք (լիգրոին տեսակի ռեակտիվ վառելիք կամ JP4),
  • կերոսին տեսակի ռեակտիվ վառելիք,
  • այլ տեսակի կերոսին,
  • գազային/դիզելային յուղ (թորված նավթային վառելիք),
  • նավթային վառելիք (ծծմբի բարձր պարունակությամբ և ծծմբի ցածր պարունակությամբ),
  • ուայթ-սպիրիտ (լաքաներկային լուծիչ) և SBP,
  • քսայուղեր,
  • բիտում,
  • պարաֆին,
  • նավթի կոքս
  1. Նավթամթերքից ձևավորված հատուկ պաշարները յուրաքանչյուր ՊՊԿ-ի կողմից նույնականացվում են 60-րդ կետում թվարկված կատեգորիաների համաձայն։
  2. Լիազոր մարմինն ապահովում է, որպեսզի բազային տարում, կիրառվող կատեգորիաներում ներառված ապրանքների մասով սպառված քանակությունները, առնվազն հավասար լինեն 15-րդ գլխում ներկայացված եղանակով հաշվարկված ներքին սպառման 75 %-ին։
  • Լիազոր մարմնի կողմից ընտրված յուրաքանչյուր կատեգորիայի հատուկ պաշարները, որոնց պահպանումը ստանձնվում է տվյալ ՊՊԿ-ի կողմից, պետք է համապատասխանեն համապատասխան թվով օրերի կտրվածքով օրական սպառման՝ բազային տարվա ընթացքում դրանց չմշակված նավթի համարժեքի հիման վրա որոշված միջին արժեքով հաշվարկված քանակությանը։
  1. 63-րդ կետում նշված չմշակված նավթի համարժեքները հաշվարկվում են կիրառվող կամ համապատասխան կատեգորիաներում ներառված ապրանքների ընդհանուր քանակության 1,2 գործակցով բազմապատկելով, ընդհանուր քանակությունը դիտարկվում է որպես «համախառն ներքին մատակարարում»։
  2. Լիազոր մարմինը համակարգում է պաշարների ծավալների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և պահպանումը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
  3. Պաշարներ պահպանող յուրաքանչյուր սուբյեկտ և(կամ) ՊՊԿ ապահովում է, որպեսզի այդ պաշարները պահպանվեն նշված ամբողջ ժամանակահատվածում՝ չհակասելով բացառապես պաշարների նորացման անհատական գործընթացով պայմանավորված ժամանակավոր կրճատումներ կատարելու իրավունքին։
  4. Պաշարներ պահպանող յուրաքանչյուր սուբյեկտ, որը չի պարտավորվել հատուկ համապատասխան օրացույցային ամբողջ տարվա ընթացքում, փոխարենը պարտավորվել է դրանք պահպանել առնվազն 30 օր, երաշխավորում է պաշարների պահպանման հետ կապված իր պարտավորությունները։
  5. Պաշարներ պահպանող յուրաքանչյուր սուբյեկտ և (կամ) ՊՊԿ, որի համար հատուկ պաշարները պահվում են 30 օրից պակաս ժամանակով, կազմում և լիազոր մարմնին է ներկայացնում տարեկան տեղեկատվություն, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, որտեղ ներկայացվում է պաշարների հասանելիության ու ֆիզիկական մատչելիության ապահովմանն ու ստուգմանն ուղղված միջոցները և միևնույն հաշվետվության մեջ փաստաթղթերով հիմնավորում է այն միջոցառումները, որպեսզի վերջինս նավթի մատակարարման խափանումների դեպքում վերահսկի այդ պաշարների օգտագործումը։ Այդ հաշվետվությունը ներառում է պաշարների պահման վայրի, ծավալների և դրանց օգտագործման փուլային կամ ամբողջական օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն, որն ուղարկվում է լիազոր մարմնին մինչ տվյալ օրացույցային տարվա առաջին ամսվա ավարտը։

 

8 ՀԱՏՈՒԿ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

  1. Պաշարներ պահպանող յուրաքանչյուր սուբյեկտ և(կամ) ՊՊԿ իր կողմից պահվող բոլոր հատուկ պաշարների մասով վարում է շարունակաբար թարմացվող և մանրամասն տեղեկատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  2. Պաշարներ պահպանող յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ՝ լիազոր մարմնի պահանջի դեպքում 15 օրվա ընթացքում վերջինիս է ուղարկում նաև անհրաժեշտ տեղեկատվություն, սակայն պաշարների գտնվելու վայրի հետ կապված հատուկ տվյալները կարող են ներկայացված չլինել։
  3. Համայնքները ձեռնարկում են միջոցներ, որոնք ուղղված են իրենց տարածքում պահպանվող կամ իրենց տարածքով փոխադրվող բոլոր հատուկ պաշարներին հարկադիր բնույթի գործողությունների նկատմամբ լիարժեք անձեռնմխելիություն շնորհելուն՝ անկախ այն հանգամանքից՝ այդ պաշարները հանդիսանում են տվյալ համայնքի, թե այլ համայնքի սեփականությունը։

 

9․ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

  1. Յուրաքանչյուր մարզի կամ համայնքի կազմում պահվող պաշարների ծավալների մասով տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի կողմից կազմվող տեղեկատվությունը լիազոր մարմնին է ներկայացվում տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում գործող օրենսդրությամբ և 17-րդ գլխում նշված կանոնների համաձայն։
  2. Պաշարներ պահող տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ կարող են նավթամթերքի առգրավման կամ հարկադիր բնույթի գործողության ենթակա քանակությունները չներառել վթարային պաշարների վիճակագրական տեղեկատվության մեջ։ Դա վերաբերում է նաև այն պաշարներին, որոնք հանդիսանում են սնանկ ճանաչված կամ պարտատերերի հետ պայմանավորվածություն ունեցող ընկերությունների սեփականությանը։

 

10․ ՀԱՏՈՒԿ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Յուրաքանչյուր մարզի կամ համայնքի կազմում պաշարներ պահող տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ լիազոր մարմնին է ներկայացնում յուրաքանչյուր ապրանքի կատեգորիայի մասով վիճակագրական տեղեկատվություն, որում ներկայացված են յուրաքանչյուր օրացույցային ամսվա վերջին օրվա դրությամբ առկա հատուկ պաշարների քանակությունները և բազային տարում այդ պաշարների օրական սպառման միջին արժեքով արտահայտված օրերի քանակը։
  2. Այն դեպքում, երբ այդ հատուկ պաշարներից որոշները պահվում են համայնքի տարածքից դուրս, այն տրամադրում է տարբեր համայնքների և համապատասխան ՊՊԿ-ների կողմից պահպանվող պաշարների վերաբերյալ մանրամասներ, ներառյալ՝ արդյոք այն հանդիսանում է պաշարների ամբողջ քանակության սեփականատերը, թե այդ պաշարներն ամբողջությամբ կամ մասամբ ՊՊԿ-ի սեփականությունն են։
  3. Յուրաքանչյուր համայնքի տարածքում պաշարներ պահող տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ լիազոր մարմնին է ներկայացնում համայնքի տարածքում գտնվող և այլ համայնքի կամ ՊՊԿ-ի սեփականությունը հանդիսացող հատուկ պաշարների վերաբերյալ տեղեկատվություն, որում ներկայացված են յուրաքանչյուր օրացույցային ամսվա վերջին օրվա դրությամբ առկա պաշարների քանակությունը՝ բաժանված ըստ ապրանքների կատեգորիաների։
  4. Այդ տեղեկատվության մեջ համայնքի տարածքում պաշարներ պահող յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ դեպքի առնչությամբ նշում է նաև համապատասխան քանակությունների մասին տեղեկատվություն։
  5. Նշված վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է այն ժամանակահատվածին հաջորդող օրացույցային ամսվա ընթացքում, որի կտրվածքով որ դրանք կազմված են։
  6. Վիճակագրական տեղեկատվության օրինակներն անմիջապես ուղարկվում են լիազոր մարմնին՝ վերջինիս պահանջի դեպքում։ Այդօրինակ պահանջներ կարող են ներկայացվել, ոչ ուշ քան 5 տարի անց այն ժամանակահատվածից, որին վերաբերում են այդ տվյալները։
  7. Գործողության շրջանակը, բովանդակությունը, վիճակագրական տեղեկատվություն ներկայացնելու կանոնները և հաճախականությունը, վերջնաժամկետները, դրանցում ներառված տեղեկատվության բովանդակությունը և դրանցում կատարված փոփոխությունները հաստատվում են լիազոր մարմնի կողմից։

 

11․ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄՇԱԿՈՒՄԸ

 

  1. Համայնքները լիազոր մարմնին են ուղարկում իրենց տարածքում պահվող առևտրային պաշարների ծավալների վերաբերյալ ամսական կտրվածքով կազմված վիճակագրական տեղեկատվություն` ապահովելով հատուկ տվյալների պաշտպանվածությունը և ձեռնպահ մնալով համապատասխան պաշարների սեփականատերերի անունները հիշատակելուց։
  2. Հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների և ՊՊԿ-ների կողմից ներկայացված տեղեկատվությունը՝ լիազոր մարմինը հրապարակում է առկա առևտրային պաշարների վերաբերյալ ամսական կտրվածքով կազմված վիճակագրական տվյալներ՝ հաշվի առնելով այդ պաշարների ծավալների ընդհանուր քանակությունը և օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները։

 

12․ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲԸ

 

  1. Լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակներում ստեղծում է նավթի և նավթամթերքների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով՝ Համակարգող խումբ (այսուհետ՝ Համակարգող խումբ) և հաստատում է վերջինիս աշխատակարգը։
  2. Համակարգող խումբը խորհրդակցական խումբ է, որն օժանդակում է Լիազոր մարմնի կողմից իրականացվող և նավթի և նավթամթերքների մատակարարման անխափանության մասով տիրող իրավիճակի վերլուծությանը և նպաստում է այդ ոլորտում միջոցառումների համակարգմանն ու իրականացմանը։
  3. Համակարգող խումբը բաղկացած է լիազոր մարմնի, համայնքների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից։
  4. Համակարգող խումբը նախագահվում է լիազոր մարմնի կողմից։ Համապատասխան ոլորտի ներկայացուցչական մարմիները լիազոր մարմնի հրավերով կարող են մասնակցել համակարգող խմբի աշխատանքներին։

 

13․ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) Օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգումներ։
  2. Օրենքով սահմանված կարգով նշված ստուգման հայտարարմանը հաջորդող 1 շաբաթվա ընթացքում ցանկացած տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ, լիազոր մարմնին պետք է տրամադրի պաշարների գտնվելու վայրի վերաբերյալ հատուկ տվյալներ, որոնք պետք է տրամադրվեն վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
  3. Լիազոր մարմինն ապահովում է, որպեսզի տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ-ն, ինչպես նաև դրանցում վթարային և հատուկ պաշարների պահպանման համար պատասխանատու անձիք օժանդակեն ստուգումների անցկացմանը՝ պաշարներին վերաբերող բոլոր փաստաթղթերից և գրանցամատյաններից տեղեկությունների տրամադրմամբ, պաշարների պահման վայրերի մուտքի թույլտվությամբ։
  4. Տեսչական մարմինն իրազեկում է իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված էական վտանգների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին` անձանց, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգությունը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի և պետության շահերը պաշտպանելու նպատակով, իսկ այդ արդյունքը կարող է ուղարկվել նաև լիազոր մարմնին։
  5. Լիազոր մարմինը համակարգում է վերահսկողության ներկայացուցիչների կողմից տրամադրվող և մասնագիտական գաղտնիությամբ կարգավորվող տեղեկատվությունը։
  6. Այդ ստուգումների ընթացում հրապարակման համար արգելված և բացահայտված ցանկացած տեղեկատվություն չի կարող հավաքվել կամ հաշվի առնվել (իսկ եթե այն հավաքվել է պատահաբար, պետք է անմիջապես ոչնչացվի)։
  7. Լիազոր մարմինը և համայնքները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ ապահովելու վթարային և հատուկ պաշարներին առնչվող բոլոր տվյալները։

 

14․ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

  1. Լիազոր մարմինը և տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ ապահովում են գործող ընթացակարգերի առկայությունը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք մատակարարման խոշոր խափանման դեպքում վերջիններիս իրավասու մարմիններին հնարավորություն կտան անհապաղ, արդյունավետ և թափանցիկ կերպով ամբողջությամբ կամ մասամբ բաց թողնեն իրենց վթարային և հատուկ պաշարները, ինչպես նաև հնարավորություն կտան պակասուրդի հաշվարկված չափին համարժեք ընդհանուր կամ հատուկ սահմանափակումներ սահմանել սպառման մասով, մասնավորապես, նավթամթերքները առաջնայնության սկզբունքով բաշխելով օգտագործողների որոշակի խմբերի՝ օրենքով սահմանված կարգով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ իրականացվող միջոցառումներին համապատասխան, որոնք պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող նորմերի պահանջներին:
  • Տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ պետք է նախատեսեն և ունեն անկանխատեսելի դեպքերի ծրագրեր, որոնք կիրառվում են մատակարարման խոշոր խափանման դեպքում, ինչպես նաև նախատեսում են կազմակերպական միջոցներ, որոնց ձեռնարկումը հնարավորություն է տալիս իրականացնել այդ ծրագրերը։
  1. Տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ լիազոր մարմնին են տրամադրում անկանխատեսելի դեպքերի և համապատասխան կազմակերպական միջոցառումների մասին կազմված ծրագրերը, որոնք կազմվում են լիազոր մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան։
  2. Մեկ կամ մի քանի համայնքներում տեղակայված տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի վրա ազդող պաշարների բացթողման մասին որոշման դեպքում՝
  • համապատասխան համայնքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ, այդ որոշմամբ սահմանված իր պարտավորությունները կատարելու համար կարող է օգտագործել իր վթարային և հատուկ պաշարները։ Ցանկացած համայնք այդպես վարվելու դեպքում անմիջապես ծանուցում է լիազոր մարմնին, որպեսզի վերջինս կարողանա համակարգող խմբի ժողով հրավիրել՝ պաշարների բացթողման հետևանքը գնահատելու նպատակով.

բ)  լիազոր մարմինը կարող է համայնքներին առաջարկել, որպեսզի համայնքներում տեղակայված տնտեսավարող սուբյեկտները և (կամ) ՊՊԿ-ներն ամբողջությամբ կամ մասամբ բաց թողնեն իրենց վթարային և հատուկ պաշարները կամ հարմար գտնելու դեպքում ձեռնարկեն համարժեք ազդեցության այլ միջոցներ։ Լիազոր մարմինը կարող է գործել միայն Համակարգող խմբի հետ խորհրդակցելուց հետո։

  1. Պաշարների բացթողման կամ նավթամթերքներ մատակարարելու հետ կապված դժվարություններ ծագելիս լիազոր մարմինը, հարկ եղած դեպքում, գործողությունները իրականացնում է միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջներին համապատասխան՝ հնարավորինս շուտ կազմակերպելով խորհրդակցություններ Համակարգող խմբի հետ։
  2. Այն դեպքում, երբ Համակարգող խմբի հետ խորհրդակցություն անցկացնելը համայնքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի պահանջն է, ապա այն պետք է կազմակերպվի պահանջը ստանալուց հետո՝ առավելագույնը 4 օրվա ընթացքում, քանի դեռ վերջիններիս կողմից առավել երկար ժամանակ չի սահմանվել։ Համակարգող խմբի կողմից իրավիճակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա լիազոր մարմինը որոշում է՝ արդյոք տեղի է ունեցել մատակարարման խոշոր խափանում, թե՝ ոչ։
  3. Այն դեպքում, երբ ենթադրվում է որ տեղի է ունեցել մատակարարման խոշոր խափանում, Լիազոր մարմինը թույլատրում է ամբողջությամբ կամ մասամբ բաց թողնել համապատասխան համայնքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ ի կողմից այդ նպատակով առաջարկվող վթարային կամ հատուկ պաշարները։
  4. Վթարային կամ հատուկ պաշարները կարող են բաց թողնվել սույն կարգով սահմանված պարտադիր նվազագույն ծավալից պակաս՝ առանձնահատուկ հրատապության դեպքերում սկզբնական արձագանքի համար անհրաժեշտ չափով կամ տեղական ճգնաժամին դիմագրավելու նպատակով։ Պաշարների բացթողման դեպքում տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ-ն լիազոր մարմնին անմիջապես տեղեկացնում են բացթողված պաշարների քանակության մասին։ Լիազոր մարմինն այդ տեղեկատվությունն ուղարկում է Համակարգող խմբի անդամներին։
  • Համայնքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ-ն կարող են իրենց պաշարները ժամանակավորապես պահել սույն կարգով սահմանվածից պակաս ծավալներով։ Այդ դեպքում լիազոր մարմինը, Համակարգող խմբի հետ խորհրդակցության արդյունքների հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով և մասնավորապես, նավթի և նավթամթերքների միջազգային շուկաներում տիրող իրավիճակը հաշվի առնելով, հարկ եղած դեպքում սահմանում է ողջամիտ ժամկետ, որի ընթացքում տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ-ն պետք է իրենց պաշարները վերականգնեն պահանջվող նվազագույն ծավալների համաձայն։
  1. Լիազոր մարմնի կողմից կայացված որոշումները չպետք է հակասեն միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությանը։
  2. Oրենքով սահմանված դեպքերում և լիազորությունների սահմաններում տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն կարգով ընդունված դրույթների խախտման դեպքում ընդունվում է կարգադրագիր։

 

15 ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

 

  1. Նավթամթերքների ներկրումների համարժեքը պետք է հաշվարկվի հետևյալ եղանակով՝
  • Նավթամթերքների ներկրումների՝ համարժեքը ստացվում է նավթի զուտ ներկրումների, հեղուկ բնական գազի, նավթամշակման հումքի և այլ ածխաջրածինների գումարի հաշվարկման արդյունքում, արդյունքը պաշարների հետ կապված ցանկացած փոփոխության հետ հարմարեցնելու համար, 4 %-ով կրճատվում է նավթի թեթև ֆրակցիաների ստացման արժեքը (իսկ ազգային տարածքում նավթի թեթև ֆրակցիաների արտադրության միջին արժեքը 7 %-ից բարձր լինելու դեպքում կրճատվում է դրանց զուտ փաստացի սպառումը կամ դրանց ստացման միջին արժեքը) և դա ավելացվում է նավթի թեթև ֆրակցիաներից բացի մյուս բոլոր նավթամթերքների զուտ ներկրման արժեքին, որը ևս հարմարեցվել պաշարների հետ կապված փոփոխություններին, և բազմապատկվում է 1,065 գործակցով։
  • Միջազգային ծովագնացության նավերի լցավորման համար օգտագործված վառելիքի քանակությունները չեն ներառվում հաշվարկի մեջ։

 

16․ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՉՄՇԱԿՎԱԾ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԱՆ ԵՂԱՆԱԿԸ

 

  1. Ներքին սպառման չմշակված նավթի համարժեքը պետք է հաշվարկվի հետևյալ եղանակով՝
  • Ներքին սպառումը, միայն հետևյալ ապրանքների համախառն ներքին մատակարարումների ընդհանուր քանակի գումարն է՝ շարժիչային բենզին, ավիոբենզին, բենզինային ռեակտիվ վառելիք (լիգրոին տեսակի ռեակտիվ վառելիք կամ JP4), կերոսին տեսակի ռեակտիվ վառելիք, այլ տեսակի կերոսին, գազային/դիզելային յուղ (թորված նավթային վառելիք), նավթային վառելիք (ծծմբի բարձր պարունակությամբ և ծծմբի ցածր պարունակությամբ)։
  • Միջազգային ծովագնացության նավերի լցավորման համար օգտագործված վառելիքի քանակությունները չեն ներառվում հաշվարկի մեջ։
  • Ներքին սպառման չմշակված նավթի համարժեքը հաշվարկվում է 1,2 գործակցի բազմապատկմամբ։

 

17 ՊԱՀՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

  • Պաշարների ծավալների հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ եղանակները՝
  • ոչ մի քանակություն մեկ անգամից ավել պաշարի հաշվարկի մեջ չի կարող ներառվել։
  • Չմշակված նավթի պաշարները կրճատվում են 4 %-ով, որը համապատասխանում է նավթի թեթև ֆրակցիաների ստացման միջին արժեքին։
  • Միջազգային ծովագնացության նավերի համար նախատեսված նավթի թեթև ֆրակցիաների և նավթամթերքների պաշարները չեն ներառվում հաշվարկի մեջ։
  • Ներքոնշյալ երկու եղանակների կիրառման արդյունքում մյուս նավթամթերքները ներառվում են պաշարների հաշվարկի մեջ։
  1. Տնտեսավարող սուբյեկտները և ՊՊԿ-ները պետք է շարունակեն կիրառել այն եղանակը, որից նրանք օգտվել են օրացույցային ամբողջ տարվա ընթացքում։
  2. Տնտեսավարող սուբյեկտները և ՊՊԿ-ները ՝
  • Ներառում են նավթամթերքների բոլոր պաշարները և դրանց չմշակված նավթի համարժեքը հաշվարկելիս վերջիններիս քանակությունները 1,065 գործակցով բազմապատկելով կամ․
  • եթե այլ բան նշված չէ, ապա տվյալների հավաքագրումը վերաբերում է հետևյալ բոլոր էներգետիկ արտադրանքներին (նավթ, նավթավերամշակված հումք, ավտոմոբիլային բենզին, ավիացիոն բենզին, բենզինի տիպի ռեակտիվ վառելիք (նավթա կամ JP4 տիպի ռեակտիվ վառելիք), կերոսին տիպի ռեակտիվ վառելիք, այլ կերոսին, գազ/դիզելային վառելիք)․
  • եթե կիրառելի է, ավտոմոբիլային բենզինը, ապա պետք է պահանջվի երկու կատեգորիաներում, մասնավորապես, առանց կապարի ավտոմոբիլային բենզին. ավտոմոբիլային բենզին, որին կապարի միացություններ չեն ավելացվել՝ օկտանայի մակարդակը բարձրացնելու համար: Այն կարող է պարունակել օրգանական կապարի հետքեր․
  • ավտոմոբիլային բենզին «Tel» և (կամ) TML» հավելումով' օկտանայի մակարդակը բարձրացնելու համար: - էթիլացված ավտոմոբիլային բենզին.
  • ներառել միայն հետևյալ ապրանքների պաշարները՝ շարժիչային բենզին, ավիոբենզին, բենզինային ռեակտիվ վառելիք (լիգրոին տեսակի ռեակտիվ վառելիք կամ JP4), կերոսին տեսակի ռեակտիվ վառելիք, այլ տեսակի կերոսին, գազային/դիզելային յուղ (թորված նավթային վառելիք), նավթային վառելիք (ծծմբի բարձր պարունակությամբ և ծծմբի ցածր պարունակությամբ) և դրանց չմշակված նավթի համարժեքը հաշվարկել վերջիններիս քանակությունները 1,2 գործակցով բազմապատկելով։
  1. Հաշվարկում կարող են ներառվել՝
  • թորման ավազանի,
  • բալք տերմինալների,
  • խողովակաշարի ռեզերվուարի,
  • բեռնանավերի,
  • միջափային տանկերների,
  • նավահանգստում գտնվող նավթի տանկերների,
  • ներքին նավագնացության նավերի բունկերների,
  • նավթամթերքների պահպանման ավազանի նստվածքների,
  • ընթացիկ պաշարների,
  • խոշոր սպառողների կողմից օրենքի պահանջով պահվող քանակությունները, որոնք վերահսկվում են կառավարության կողմից։
  1. Այդ քանակությունները՝ բացի թորման ավազաններում, խողովակաշարի ռեզերվուարի մեջ կամ բալք տերմինալներում պահվող ցանկացած քանակության, չեն կարող ներառվել հատուկ պաշարների հաշվարկներում այն դեպքում, երբ վերջիններս հաշվարկվում են վթարային պաշարներից առանձին։
  2. Հաշվարկում երբեք չեն կարող ներառվել՝
  • դեռևս չարտադրված չմշակված նավթ.
  • քանակությունները, որոնք պահվում են՝ խողովակաշարերում, երկաթգծային ցիստեռներում, ծովային նավերի բունկերներում, լցակայաններում և մանրածախ վաճառքի կետերում, այլ սպառողների կողմից, ծովում գտնվող տանկերներում, ռազմական պաշարներում։
  1. Տնտեսավարող սուբյեկտները և ՊՊԿ-ներն իրենց պաշարները հաշվարկելիս վերոնշյալի համաձայն հաշվարկված պաշարների քանակությունները պետք է կրճատեն 10 %-ով։ Կրճատումը կիրառվում է տվյալ հաշվարկում ներառված բոլոր քանակությունների նկատմամբ։
  2. Հատուկ պաշարների կամ հատուկ պաշարների տարբեր կատեգորիաների ծավալները վթարային պաշարներից առանձին հաշվարկելու դեպքում 10 %-ի կրճատման եղանակը չի կիրառվում, դա արվում է, սահմանված պաշարների նվազագույն ծավալների հետ վերջիններիս համապատասխանությունը ստուգելու նպատակով։

 

18 ՊԱՀՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտը և (կամ) ՊՊԿ-ն պետք է կազմի և ամսական կտրվածքով լիազոր մարմնին ներկայացնի օրացույցային ամսվա վերջին օրվա դրությամբ փաստացի պահվող պաշարների ծավալների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն։
  2. Այդ պաշարները պետք է հաշվարկվեն կամ օրերի կտրվածքով հաշվարկված նավթի զուտ ներկրումների ծավալների կամ օրերի կտրվածքով հաշվարկված նավթի ներքին սպառման ծավալների հիման վրա։
  3. Վիճակագրական տեղեկատվությամբ պետք է ապահովվեն ճշգրիտ մանրամասներ վերոնշյալ հաշվարկներից որևէ մեկի ընտրության վերաբերյալ և պետք է նշվի՝ 16-րդ գլխում ներկայացված հաշվարկման կոնկրետ որ եղանակն է օգտագործված։
  4. Այն դեպքում, երբ պահվող պաշարների ծավալների հաշվարկներում ընդգրկված պաշարներից որոշները գտնվում են համայնքի տարածքից դուրս, ապա ներկայացվում են մանրամասներ տարբեր համայնքների կամ համապատասխան համայնքի տարածքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի կողմից պահվող պաշարների վերաբերյալ՝ տեղեկատվության դիտարկված ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ։
  5. Յուրաքանչյուր համայնքի տարածքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտ և (կամ) ՊՊԿ իր տեղեկատվության մեջ, բոլոր դեպքերի առնչությամբ, պետք է նաև նշի՝ արդյոք պաշարները պահվում են մեկ կամ ավելի տնտեսավարող սուբյեկտների (կամ) ՊՊԿ, թե պատվիրակման պահանջի համաձայն։
  • Համայնքի տարածքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի կողմից մեկ այլ համայնքի տարածքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտի և (կամ) ՊՊԿ-ի համար պահվող ցանկացած պաշարի մասով պետք է կազմի և լիազոր մարմնին ներկայացնի տեղեկատվություն, որում ներկայացված են յուրաքանչյուր օրացույցային ամսվա վերջին օրվա դրությամբ առկա պաշարները՝ ըստ ապրանքի կատեգորիայի բաժանված։
  1. Այդ տեղեկատվության մեջ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ պետք է նշվի նաև համապատասխան համայնքի տարածքում տեղակայված տնտեսավարող սուբյեկտների և (կամ) ՊՊԿ-ների քանակությունների մասին։
  2. Սույն գլխում նշված վիճակագրական տեղեկատվությունը պետք է ներկայացվի լիազոր մարմնին այն ամսվա վերջին օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը։
  3. Նույն տեղեկատվությունը պետք է նաև ներկայացվեն լիազոր մարմնին՝ վերջինիս պահանջի դեպքում՝ այդ պահանջին հաջորդող 20 օրվա ընթացքում։
  4. Նմանօրինակ պահանջներ կարող են ներկայացվել, ոչ ուշ քան 5 տարի անց այն ժամանակահատվածից, որին վերաբերում են այդ տվյալները։

 

 

  • Քննարկվել է

    21.02.2023 - 10.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2389

Տպել