Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2019  թվականի   հուլիսի   18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ  սահմանված  Ալեքսանդր Զավենի Կարալյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

     Ալեքսանդր Զավենի Կարալյանին Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար ՀՀ կառավարության  2019 թվականի հուլիսի 19-ի N 912-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով տրվել է տարկետում մինչև 2023 թվականի ամառային զորակոչը: Քանի որ համալսարանի կողմից տրված տեղեկանքի համաձայն նրա ուսումնառության ավարտը  նախատեսվում է  2024 թվականի հուլիսին՝ նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը ուսումնառության ժամկետի հետ և ապահովելու Ա. Կարալյանի  կրթության իրավունքը՝  համաձայն  ՀՀ  կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման հավելվածի  10-րդ  կետի, ըստ որի  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N        912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Ա. Կարալյանին  ավարտելու ուսումնառությունը:

    «Հայաստանի Հանրապետության կառավարության  2019 թվականի  հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1.   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Քննարկվել է

    17.02.2023 - 05.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2475

Տպել