Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

        «Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածում լրացում կատարելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջների կատարումով։      
  
 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         
       Եղեգնաձոր համայնքում տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանել են համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի՝ Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին թիվ 154-Ն որոշմամբ, որը նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ձևով պաշտոնական հրապարակման միասնական կայքում (http://www.arlis.am/) պաշտոնապես հրապարակվել է 2023 թվականի հունվարի 9-ին։ Սակայն, որոշման N 2 հավելվածով սահմանված տեղական վճարների տեսակներում չի ներառվել համայնքային սեփականություն հանդիսացող ավտոկայանատեղի համար տեղական վճարի տեսակը և դրույքաչափը, քանի որ տվյալ պահին անհրաժեշտություն չի եղել։

Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Ավտոկայանատեղի նախատեսելու մասին» թիվ 167-Ա որոշմամբ Եղեգնաձոր քաղաքի հրապարակի տարածքը (նախկին «Արագիլ կինոթատրոնի հարակից տարածք) նախատեսվել է որպես ավտոկայանատեղի։ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ավտոկայանատեղի համար տեղական վճարի չափ սահմանելու համար։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 281-րդ հոդվածների համաձայն` տեղական վճարնեը հանդիսանում են բյուջեի ձևավորման աղբյուրներ: Հետևաբար, «Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածում լրացում կատարելու մասին» ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը։

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

      «Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածում լրացում կատարելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների և սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների  համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից:

 

  1. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


       Քանի որ տեղական տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարներ տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը, ինչպես նաև դրանում վերոնշյալ որոշման նախագծով կատարվող լրացումը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Քննարկվել է

    13.02.2023 - 28.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2957

Տպել