Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1131-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածի 6-րդ մասով» բառերը փոխարինել «օրենքի 176-րդ հոդվածի 2-րդ և 177-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերով» բառերով.

2) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «249․1-ին հոդվածում» բառերը փոխարինել «177-րդ հոդվածում» բառերով.

3) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությամբ և 249.1-ին հոդվածով» բառերը փոխարինել «177-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց արտոնության տրամադրման համար» բառերով.

4) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «հետո» բառից հետո լրացնել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.

5) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «1825 օր ժամանակահատվածում առնվազն 915» բառերը փոխարինել «2550 օր ժամանակահատվածում առնվազն 1280» բառերով.6) Որոշման N 2 հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին և 5.2-րդ կետեր`

«5.1. Եթե անձը Հայաստանի Հանրապետության մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը ստանալու նպատակով դիմել է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին երկրորդ և հաջորդ անգամ, ապա բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պարզելու համար «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանի պահպանված լինելու հանգամանքը:

5.2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի 5.1-ին կետով նախատեսված հարցումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին է տրամադրում հարցման մեջ նշված անձի կողմից մշտական բնակության ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախատեսված մաքսային վճարների արտոնությունից օգտված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղեկատվություն։».

7) Որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝         

«6. Բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը ստուգում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին բավարարելու հանգամանքը, և այդ պահանջներին բավարարելու դեպքում ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա, իսկ եթե նույն անձը դիմել է երկրորդ և հաջորդ անգամ՝ ոչ ուշ, քան ութ աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձին է տրամադրում օտարերկրյա ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը, կամ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետներում գրավոր մերժում է դրա տրամադրումը։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    13.02.2023 - 28.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2674

Տպել