Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ-8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ստեղծել պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում, որում պաշտոնի կարող են նշանակվել համապատասխան վերապատրաստում անցած պարեկային ծառայողները: Նշված վերապատրաստման կազմակերպման համար նախատեսվում է անցկացնել պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում ծառայության անցնելու ցանկություն ունեցող պարեկային ծառայողների մրցույթ:
Ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածով: Սակայն նշված հավելվածով նախատեսված կարգավորումները վերաբերում են միայն «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով ոստիկանության ծառայողների 5-ամսյա վերապատրաստման մրցույթի անցկացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նշված հրամանի 2-րդ հավելվածում անհրաժեշտ է նախատեսել կարգավորումներ նաև պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման կազմում պաշտոնի նշանակվելու նպատակով վերապատրաստման մրցույթի մասին:
2. Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ հետևյալ դրույթով՝ «Ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում պաշտոնի նշանակումը կատարվում է առանձին մրցույթի արդյունքներով վերապատրաստման հիման վրա: Մրցույթը կազմակերպում և իրականացնում է ոստիկանության պետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ»:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմք պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման կազմում պաշտոնի նշանակվելու նպատակով վերապատրաստման մրցույթի անցկացման համար:
-
Քննարկվել է
13.02.2023 - 01.03.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3425
Տպել