Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նիկոտին մատակարարող համակարգի հեղուկում նիկոտինի առավելագույն պարունակության չափման միավորի փոփոխության անհրաժեշտությամբ, քանի որ նշված իրավական ակտի հիմքում ընկած է եղել Կրասնոդարի ծխախոտի ԳՀԻ կողմից վերլուծական աշխատանքը, որի համար հիմք էր հանդիսացել համապատասխան ստանդարտը։ Ներկայումս, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտների մշակման ծրագրում ևս տեղ գտած ստանդարտը, որի հիմքում ընկած է «մգ/սմ3» չափման միավորը և որը համապատասխանում է ՍԻ (SI) միավորների միջազգային համակարգով նախատեսված չափման միավորներին, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված փաստաթղթում ևս։

Ավելացվել է նաև նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալը՝ գործարար միջավայրի ներկայացուցիչների կողմից նշված հարցով բազմաթիվ բողոքների և ԵԱՏՄ շրջանակներում նույնատիպ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի մեջ ևս այդ փոփոխությամբ պայմանվորված։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված իրավական ակտում նշված է ՍԻ (SI) համակարգին չհամապատասխանող չափման միավորներ, ինչը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել այդ արտադրանք ՀՀ ներմուծողների համար։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ շրջանակներում նույնատիպ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների մեջ ևս նշվելու «մգ/սմ3» չափման միավորը, ինչպես նաև այն, որ ԵԱՏՄ իրավական ակտում՝ հանրային քննարկման արդյունքում արդեն իսկ կատարվում են փոփոխություններ նաև նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալի փոփոխության մասով, ներկայումս սույն փոփոխությունները չկատարելու դեպքում հետագայում կարող ենք ունենալ հակասություններ ԵԱՏՄ նմանատիպ իրավական ակտի հետ։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ կառավարության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված նիկոտին մատակարարող համակարգի հեղուկում նիկոտինի պարունակության չափման միավորը՝ համապատասխանեցնելով այն ՍԻ (SI) համակարգով հաստատված չափման միավորների, ինչպես նաև նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալի փոփոխության մասով՝ համապատասխանեցնելով ԵԱՏՄ շրջանակներում մշակվող նմանատիպ իրավական ակտի հետ։

Միաժամանակ, սույն որոշման ընդունումից հետո ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ ևս փոփոխության անհրաժեշտություն կառաջանա։

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված նիկոտին մատակարարող համակարգի հեղուկում նիկոտինի պարունակության չափման միավորի համապատասխանեցումն է ՍԻ (SI) համակարգով հաստատված չափման միավորներին և նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալի ավելացումն է՝ համապատասխանեցնելով ԵԱՏՄ շրջանակներում մշակվող նմանատիպ իրավական ակտի հետ։

 5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված հեղուկում նիկոտինի պարունակության չափման միավորի համապատասխությունը ՍԻ (SI) համակարգով հաստատված չափման միավորներին և նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալի չափի համապատասխանությունը ԵԱՏՄ շրջանակներում մշակվող նմանատիպ իրավական ակտով սահմանված նույն ծավալների չափերին։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:

  • Քննարկվել է

    13.02.2023 - 03.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2407

Տպել