Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշման հիմք հանդիսացող լիազորող նորմի փոփոխությամբ, քանի որ նախաբանում նշված «Ստանդարտացման մասին» օրենքն ուժը կորցրել է և ներկայումս ընդունված նոր «Ստանդարտացման մասին» օրենքի 8-րդ հոդվածով այլ դրույթ է սահմանված։ Բացի վերոգրյալից, սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ներկայումս ուժը կորցրել է նաև «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը և պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով»։

Հարկ է նշել, որ թեև ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումը, սակայն այդ որոշման հավելվածով վերանայման համար նախատեսված իրավական ակտերի ցանկում ներառված է նաև ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշումը ևս և դրա վերանայումը ներկայումս արդիական է։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման համար իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված իրավական որոշ ակտերի վերանայման անհրաժեշտությունը դեռևս արդիական է՝ պայմանավորված որոշման հիմք հանդիսացող լիազորող նորմի փոփոխությամբ, պետական վերահսկողության համար օրեսդրության ճշգրտման անհրաժեշտությամբ։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշումը և դրանով հաստատված հավելվածի դրույթները արդիականացնել՝ համապատասխանեցնելով նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին և փոփոխելով նախաբանում որպես դրա ընդունման համար իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմը և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերը։

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին և պետական վերահսկողության համար օրենսդրական հիմքերին։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով նախատեսված իրավական ակտի վերանայման գործընթացը՝ արդիականացումը և համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:

 

  • Քննարկվել է

    13.02.2023 - 03.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2486

Տպել