Հիշել նախագիծը

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանման մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԱԶԱՏ և ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:

Հրամանի մշակման գործընթացի իրականացումն անհետաձգելի և հրատապ դարձավ 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո։

Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի պահանջից:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Հրամանի կարգավորման առանցքային ուղղությունը, դա անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է: Սույն հրամանով նախատեսվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    13.02.2023 - 28.02.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3880

Տպել