Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու

մասին» օրենքի նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու և «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Ոստիկանության գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահելու նպատակով։

 

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․

2022 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը (այսուհետ՝ Ազգային ժողով) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կառուցվածքում ձևավորվեց Նախարարությունը։ 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով Նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես Նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթն իրականացվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ նույն մասի 2-րդ կետը՝ Ոստիկանության կողմից, ուստի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների իրականացման  նպատակով լիազոր մարմին սահմանելու համար անհրաժեշտ է «Պաշտպանության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ Ոստիկանությանը վերապահված գործառույթները սահմանելով որպես Նախարարության կողմից իրականացվելիք գործառույթներ։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․

Նախագիծը մշակվել է Նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում «Պաշտպանության մասին» 20-րդ հոդվածի 2-րդ մասով Ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանվի Նախարարությունը։

 

 

                                                                               ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի  N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1269-Ն որոշման մեջ։

 

 

  ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    10.02.2023 - 26.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3475

Տպել