Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Տեղեկանք-հիմնավորում)

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան

 

          Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները: 

          Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 86,187,242.9 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 87,478,240.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 98.5%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 86,319,290.8 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 84,821,947.5  հազար դրամ՝ ապահովելով 98.3% կատարողական:

          Երևան քաղաքի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 34,560,940.3 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 35,396,439.3 հազար դրամ կամ 102.4%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 4,702,613.5 հազար դրամով։

         

          Ծախսեր

          Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 94,799,074.4 հազար դրամի ծախսեր՝ ծրագրված (ճշտված) 111,431,306.6 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 85.1%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ:

          Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 110,0%։ Ընդամենը փաստացի ծախսերից 86,349,724.0 հազար դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 32,115,678.1 հազար դրամը՝ կապիտալ  բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե)։ Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 3,909,870.6 հազար դրամ։

          Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 39.0%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 20.9%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 13.4%։

          Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն կատարվել է 8,611,831.5 հազար դրամ պակասուրդով նախատեսված (ճշտված) 23,953,065.7 հազար դրամ պակասուրդի  դիմաց։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

  • Քննարկվել է

    08.02.2023 - 24.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

20.02.2023 15:00

Փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3483

Տպել