Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․

ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել վերոնշյալ նախագծերի փաթեթը:

Մասնավորապես նախագծերում անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» բառերով, «Հայաստանի   Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիայի և քաղաքացիության» բառերով:

 

2․ Կարգավորման նպատակն ու բնույթը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի որոշումների համապատասխանեցումը վերոնշյալ օրենքներին, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունները և պետական հիմնարկները:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին․

Որոշումների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:

 

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    08.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5127

Տպել