ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2023 թվականի N_____-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպա-նության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2023թ. ...................... ........
Երևան
Հավելված
Կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ______-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ազգային անվտանգության մարմիններում պետա-կան սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպե-րատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ (այսու-հետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Համապատասխան պաշտոնների անվանացանկը սահմանվում է Ազգային անվտան-գության ծառայության տնօրենի հրամանով: Նշված հրամանով սահմանվում է նաև այն առանձին պաշտոնների ցանկը, որոնք զբաղեղցնող ծառայողները նախքան ատեստավորման թեստավորման փուլին մասնակցելը պետք է հաղթահարած լինեն ատեստավորման ստուգարքի փուլը:
3. Ատեստավորման նպատակն է գնահատել ազգային անվտանգության մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, իսկ առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում նաև ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը և գնահատման արդյունքներով որակավորման համար վճարել հավելավճար՝ Կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:
4. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփո-խություններ և լրացումներ կատարելու մասին 2023 թվականի -ի ՀՕ--Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահին համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր:
5. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան չորս ամիս հետո:
6. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յու-րաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
7. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:
8. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
9. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողնե-րի բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ԿԱՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցելու նպա-տակով ատեստավորման անցկացման մասին ընդունվում է Ազգային անվտանգության ծա-ռայության տնօրենի հրաման, որը ներառում է`
1) ատեստավորման անցկացման ժամկետը, որը չի կարող պակաս լինել հրամանի ուժի մեջ մտնելուց հետո 30 և ավելի` 50 օրացուցային օրվանից.
2) ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագրերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը, ընդ որում, վերջնաժամկետը չի կարող գերազանցել հրամանի ուժի մեջ մտնելուց հետո 20 օրացուցային օրը.
3) տվյալ հրամանը համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պար-տադիր գրավոր ծանոթացնելու վերաբերյալ դրույթ:
11. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո ներ-կայացված ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագրերը չեն ընդունվում: Չեն ընդունվում նաև ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ այն զեկուցագրերը, որոնք նե-րկայացրած ծառայողները չեն զբաղեցնում սույն կարգի 2-րդ կետում նշված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանված համապատասխան պաշ-տոնների անվանացանկում ընդգրկված պաշտոն, այն զեկուցագրերը, որոնք ներկայացրած ծառայողները դրանք ներկայացնելու պահին ունեն կարգապահական տույժ:
12. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետի անունով:
13. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրն Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչություն է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ, որին կցվում է նաև ծառայողի ծառայողական բնութագիրը:
14. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործ-նական և անձնական հատկանիշների, ծառայողական պարտականությունների նկատմամբ վերաբերմունքի, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծա-ռայության վայրում և կենցաղում վարքագծի, հնարավոր թույլ տված զանցանքների և կարգապահական խախտումների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրա-խուսանքների, կարգապահական տույժերի, բնավորության ուժեղ և թույլ կողմերի, կամային հատկանիշների, ըստ գործունեության ոլորտի առավել ընդգծված ծառայողական հատկա-նիշների (օպերատիվ կամ վերլուծական ունակությունները, ֆիզիկական, մարտական պատ-րաստվածությունը և այլն) վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նախքան ատեստավորումը վերջինիս կողմից կատարված աշխատանքի համառոտ հաշվետվություն: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաստիության համար պատասխանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստավորման դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
15. Ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո 3 աշխա-տանքային օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության կողմից կազմվում է ատեստավորմանը մասնակցող ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝ նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը, միաժամանակ, տեղեկացնելով տվյալ գրությանը, այն ստանալու պահից մեկօրյա ժամկետում, ծառայողին պարտադիր ծանոթացնելու և ատեստավորմանը մասնակցելու համար ատեստավորման անցկացման օրը և դրան նախորդող երկու օրը ծառայողին ծառայողական պարտականությունների կատարումից ազատելու անհրաժեշտության մասին:
16. Կարգապահական տույժ ունեցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն կարգի 4-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցելու վերաբերյալ զեկուցագրեր կարող են ներյացնել միայն կարգապահական տույժը կրելու ժամ-կետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանելուց հետո:
3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ մինչև յուրաքանչյուր ամս-վա 15-րդ աշխատանքային օրն Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչու-թյան կողմից կազմվում է նախորդ ամսվա ընթացքում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված, համապատասխան ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող, արձակուրդից կամ գործուղումից կամ ժամա-նակավոր անաշխատունակությունից հետո ծառայության անցած, հղիության և ծննդաբերու-թյան, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձա-կուրդից վերադարձած և ատեստավորման ենթակա ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝ նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը, միաժամանակ, տեղեկացնելով տվյալ գրությանը, այն ստանալու պահից մեկօրյա ժամկետում, ծառայողին պարտադիր ծանոթացնելու, և ատեստավորմանը մասնակցելու համար ատեստավորման անցկացման օրը և դրան նախորդող երկու օրը ծառայողին ծա-ռայողական պարտականությունների կատարումից ազատելու, ինչպես նաև տվյալ գրությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայողի ծառայողական բնու-թագիրն Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչություն ներկայացնելու անհրաժեշտության մասին:
18. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալ ծառայողի գոր-ծնական և անձնական հատկանիշների, ծառայողական պարտականությունների նկատմամբ վերաբերմունքի, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծա-ռայության վայրում և կենցաղում վարքագծի, հնարավոր թույլ տված զանցանքների և կար-գապահական խախտումների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախու-սանքների, կարգապահական տույժերի, բնավորության ուժեղ և թույլ կողմերի, կամային հատկանիշների, ըստ գործունեության ոլորտի առավել ընդգծված ծառայողական հատկա-նիշների (օպերատիվ կամ վերլուծական ունակությունները, ֆիզիկական, մարտական պատ-րաստվածությունը և այլն) վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նախքան ատեստավորումը վերջինիս կողմից կատարված աշխատանքի համառոտ հաշվետվություն: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաստիության համար պատասխանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստավորման դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
19. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձ-նաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և անդամներից: Ազգային անվտանգու-թյան ծառայության տնօրենն ի պաշտոնե հանդիսանում է ատեստավորման հանձնաժողովի նախագահը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներն ի պաշտոնե՝ հանձնաժողովի անդամներն են, իսկ Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետը՝ ի պաշտոնե ատեստավորման հանձնաժաղովի քարտուղարը, ով համա-կարգում է ատեստավորման գործընթացը և կազմակերպում ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրումը:
20. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպա-տակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացու-թյունը, ունակություններն ու հմտությունները (առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայող-ների դեպքում նաև ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը) գնահատվում են երկու փուլով՝ թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի, իսկ առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում` երեք փուլով` ստուգարքի, թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի:
21. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերն ատեստավորման թեստավորման փուլին չեն մասնակցում: Սահմանապահ զորքերի հրամանատարը և հատուկ առաջադրանքների կատարման գործառույթներ ունեցող կառուց-վածքային ստորաբաժանումների պետերը՝ ստուգարքի և թեստավորման փուլերին չեն մաս-նակցում: Սույն կետում նշված ծառայողները մասնակցում են ատեստավորման միայն հար-ցազրույցի փուլին:
22. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողները, նախքան թեստավորման փուլին մասնակցելը մասնակցում են ստուգարքի փուլին: Ստուգարքի ընդունման նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ստեղծվում է ստուգարքի ընդունման խումբ, որը կազմված է 5 անձից՝ խմբի ղեկավար և 4 անդամ, որոնցից մեկն Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզական մարմնի ներկա-յացուցիչ:
23. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ֆիզիկական, մարտական և կրա-կային պատրաստության աստիճանի գնահատումն ստուգարքի միջոցով իրականացվում է Ազգային անվտանգության ծառայությունում գործող նորմատիվների համաձայն: Ընդ որում, ստուգարքի ընթացքում ատեստավորմանը մասնակցող առանձին համապատասխան պաշ-տոն զբաղեցնող ծառայողներից բացի կարող են գտնվել միայն ատեստավորման հանձնա-ժողովի նախագահն ու անդամները և ստուգարքի ընդունման խմբի ղեկավարն ու անդամները:
24. Ստուգարքի փուլի արդյունքներով, դրա անցկացումից հետո մեկօրյա ժամկետում հանձնաժողվի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է ստուգարքի ըն-դունման խմբի ղեկավարի և անդամների կողմից:
25. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամ-կետում ստուգարքի փուլի արդյունքներով կազմված արձանագրությունն ստուգարքի ընդուն-ման խմբի ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է Ազգային անվտանգության ծառա-յության կադրերի վարչություն:
26. Ստուգարքի փուլի արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչությունը կազ-մում է ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ: Ազգային անվտանգության ծառայության կադրերի վար-չության պետը, ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները սույն կետով նախատեսված ժամկետում զե-կուցագրով ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին: Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետը, սույն կետով նախատեսված ժամկետում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է ստուգարքի փուլի արդյունքների մասին՝ կից ուղարկելով նաև ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները, միաժամանակ, տեղեկացնելով տվյալ գրությանը ինչպես նաև ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներին, դրանք ստանալու պահից մեկօրյա ժամկետում, ստուգարքի փուլին մասնակցած ծառայողին պարտադիր ծանոթացնելու անհրաժեշտության մասին:
27. Թեստավորման փուլի առաջադրանքը բաղկացած է 20 հարցից, որից Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերաբեր-յալ 10, կախված համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից՝ պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտի օրենսդրության վերաբերյալ 7, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործառնական պարտականու-թյունների կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ 3 հարց, ընդ որում հարցերը կարող են ներառել նաև իրավիճակային խնդիրներ:
28. Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ համապատասխան կառուցված-քային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, թեստային առաջադրանքներում ընդգրկվող նյութը (հարցաշարը) և առաջադրանքների նմուշները, պատասխանների ձևաթղթի լրացման կարգը, իսկ թեստա-վորումն էլեկտրոնային եղանակով անցկացվելու դեպքում՝ Ազգային անվտանգության ծառա-յության կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 2 աշխատանքա-յին օր առաջ Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնին է տրամադրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը և թեստային առաջադրանքները՝ համակարգչային համա-կարգ ներմուծելու համար:
29. Թեստավորման փուլն անցկացվում է թեստավորման համար առանձնացված սեն-յակում:
30. Թեստավորման ընթացքին հետևելու և թեստավորման ընթացքն սպասարկելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ստեղծվում են թեստավորման խմբեր: Թեստավորման յուրաքանչյուր խումբ բաղկացած է 5 անձից՝ խմբի ղեկավար և 4 անդամ:
31. Թեստավորման համար առանձնացված սենյակում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ թեստավորման խմբի ղեկավարը թեստավորման համար առանձնացված սենյա-կում թեստավորման անդամներին է տրամադրում թեստի հարցերի պատասխանների ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբա-ղեցնող ծառայողների անվանացուցակը:
32. Պատասխանների ձևաթղթի ծրարը պարունակում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների թվով պատասխանների ձևաթղթեր, որոնք տրվում են ծառայողներին և երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք օգտա-գործվում են պատասխանների ձեւաթղթերի խոտանման դեպքում:
33. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառա-յողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ սկսվում է թեստավորման խմբի ղեկավարի հրահանգով: Թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստա-վորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է պա-տասխանների ձեւաթուղթը, ստորագրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում՝ իր անվան դիմաց և նստում հա-մարակալված որևէ նստարանի:
34. Թեստավորումն սկսվելուց 15 րոպե առաջ թեստավորման խմբի ղեկավարն ատես-տավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար ընթերցում է թեստավորման անցկացման կարգը:
35. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայող-ները պատասխանների ձևաթղթում լրացնում են իրենց կոչումը, անունը, ազգանունը, հայ-րանունը, այնուհետև թեստավորման խմբի անդամները մոտենում են, կտրում պատասխան-ների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները, հաշվում են դրանք և հանձնում ատեստավորման հանձնաժողովի նախագահին:
36. Թեստավորման խմբի ղեկավարը պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածները թեստավորման խմբի անդամների մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով նախատեսված ծրարում` ծրարի վրա գրելով պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:
37. Թեստավորման խմբի ղեկավարը համապատասխան թեստերի փաթեթները ցու-ցադրում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառա-յողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացում է դրանք` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում թեստավորման խմբի անդամները կատարում են նշում:
38. Թեստավորման խմբի անդամներն ատեստավորմանը մասնակցող համապատաս-խան պաշտոն զբաղեցնող ծառայողներին են բաժանում թեստերը: Ատեստավորմանը մաս-նակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը՝ ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ: Թեստավորման համար հատկացվում է 80 րոպե:
39. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ատեստավորման են-թակա համապատասխան պաշտոն զբաղեցնող ուշացած ծառայողների մուտքը թեստավոր-ման համար առանձնացված սենյակ:
40. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին արգելվում է այլ ծառայողների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ թեստավորման համար առանձնացված սենյակ բերելը, այլ նստարանին նստելը: Սույն կետով նախատեսված խախտումների դեպքում թեստավորման խմբի ղեկավարը մեկ անգամ բանավոր նախազգուշացնում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին, իսկ խախտումը կրկնվելու դեպքում՝ դադարեցնում է վերջինիս թեստավորումը և դուրս հրավիրում թեստավորման սենյակից՝ արձանագրելով խախտումը և տվյալ ծառայողի տվյալները: Այս դեպքում համապատասխան պաշտոն զբաղեցնող տվյալ ծառայողի վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է՝ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու»:
41. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստավորման համար առանձնացված սենյակից կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` թեստավորման խմբի ղեկավարի թույլտվու-թյամբ՝ թեստավորման խմբի անդամներից որևէ մեկի ուղեկցությամբ:
42. Թեստավորման համար առանձնացված սենյակում թեստի բովանդակության վերա-բերյալ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից տրված հարցերը չեն քննարկվում:
43. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է Թեստավորման խմբի ղեկավարը` արձանագրությունների համապատասխան տողում նշում կատարելով դրա մասին: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
44. Թեստավորման ընթացքում թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներից բացի կարող են գտնվել միայն ատեստավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները և թեստավորման խմբի ղեկավարն ու անդամները:
45. Թեստավորման ավարտից 15 րոպե առաջ թեստավորման խմբի ղեկավարն ատես-տավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների ուշադրու-թյունը հրավիրում է ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թես-տերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին:
46. Թեստավորումն ավարտած՝ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստը և պատասխանների ձևաթուղթը հանձնում է թեստա-վորման խմբի ղեկավարին` ստորագրելով ատեստավորմանը մասնակցող համապատաս-խան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում՝ իր անվան դիմաց: Թեստավորման խմբի ղեկավարը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը և պատճենա-հանված օրինակը հանձնում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին՝ իր մոտ պահելու նպատակով:
47. Սույն կարգի 38-րդ կետում նշված՝ թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտից հետո թեստավորման խմբի ղեկավարը պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած համապա-տասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակի ծրարները, պատասխան-ների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածները և թեստերը (օգտա-գործված, չօգտագործված, խոտանված) հաշվում է և արձանագրում:
48. Պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածների վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես ատեստավորմանը մասնակ-ցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի թեստավորման արդյունք:
49. Թեստավորման ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թեստավոր-ման խմբի կողմից ամփոփվում են թեստավորման արդյունքները, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է թեստավորման խմբի ղեկավարի և ան-դամների կողմից:
50. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում ատեստավորմանը մասնակ-ցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող այն ծառայողների վերաբերյալ, որոնք ճիշտ են պատասխանել թեստավորման առաջադրանքի հարցերից առնվազն 17-ին:
51. Սույն կարգի 49-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամ-կետում թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունը թեստավորման խմբի ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է Ազգային անվտանգության ծառայության կադ-րերի վարչություն:
52. Թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչությունը կազ-մում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ: Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետը, թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը սույն կետով նախատեսված ժամկետում զեկուցագրով ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին: Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետը, սույն կետով նախատեսված ժամկետում համապատասխան կա-ռուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է թեստավորման արդյունքների մասին՝ կից ուղարկելով նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթա-հարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները, միաժամանակ, տեղեկացնելով տվյալ գրությանը ինչպես նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներին, դրանք ստանալու պահից մեկօրյա ժամկետում, թեստավորմանը մասնակցած ծառայողին պարտադիր ծանոթացնելու անհրաժեշտության մասին:
53. Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետի կողմից թես-տավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեց-նող ծառայողների անվանացուցակը զեկուցագրով ատեստավորման հանձնաժողովի նախա-գահին ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում անցկացվում է հարցազրույցի փուլը:
54. Հարցազրույցի փուլին մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառա-յողից և ատեստավորման հանձնաժողովից բացի ներկա են գտնվում նաև ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
55. Հարցազրույցի փուլի ընթացքում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին կարող են տրվել հարցեր, որոնց նպատակն է պարզել վերջիններիս մասնա-գիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները:
56. Հարցազրույցի փուլի արդյունքներով ատեստավորման հանձնաժողվի կողմից կա-յացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը գրավոր ձևով, այն է՝
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
57. Ատեստավորման հանձնաժողվի կողմից հարցազրույցի փուլի արդյունքներով սույն կարգի 56-րդ կետով նախատեսված գրավոր եզրկացությունները կայացվում են ձայների մե-ծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում ատեստավորման հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
58. Ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 40-րդ կետում նշված՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է՝ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու»:
59. Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ըն-թացքում ատեստավորման հանձնաժաղովի քարտուղարի կողմից կազմվում է ատեստավոր-ման արձանագրություն, որը ստորագրվում է ատեստավորման հանձնաժաղովի նախագահի և անդամների կողմից: Ընդ որում, ստուգարքի կամ թեստավորման փուլը չհաղթահարած համապատասխան պաշտոն (այդ թվում՝ առանձին համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայու-թյան մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացու-թյունը, այն է՝ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու», և վերջիններիս վերաբերյալ տվյալ-ները ևս ներառվում են ատեստավորման արձանագրության մեջ:
60. Սույն կարգի 59-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամ-կետում Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչությունն ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացությունների պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսական վարչություն՝ հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար: Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչությունը, սույն կետով նախատեսված ժամկետում, համապատասխան կառուց-վածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է ատեստավորման արդյունքների մասին՝ կից ուղարկելով նաև ատեստավորմանը մասնակցած համապատաս-խան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենը:
61. Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչությունն ատեստավորման յուրաքանչյուր փուլի արվարտից հետո հնգօրյա ժամկետում տվյալ փուլի արդյունքներով կազմված արձանագրության, տվյալը փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատաս-խան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակների, ինչպես նաև համապա-տասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության ներքին անվտանգության վարչություն:
62. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձնական գործին:
63. Ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետի կողմից վար-վում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների էլեկտրոնային գրանցամատյան: Սույն կետով նախատեսված էլեկտրոնային գրանցամատյանում գրառվում են համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների անունները, ազգանունները, հայրանունները, զինվորական կոչումները, ատեստավորման ժամկետները, ատեստավորման յուրաքանչյուր փուլի արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունները:
64. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը՝ Ազգային անվտան-գության ծառայության կադրերի վարչությունից սույն կարգի 60-րդ կետով նախատեսված գրությունը և կից ուղղարկված ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենն ստանա-լու պահից մեկօրյա ժամկետում դրանց պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մաս-նակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին: Ատեստավորմանը մասնակ-ցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով Ազգային անվտանգության ծառայության տնօրենին բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:
65. Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության վերադասու-թյան կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իրավունք ունի`
1) բավարարելու բողոքն ամբողջությամբ՝ հանձնարարելով ատեստավորման հանձնա-ժողովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայաց համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների չներկայանալու հանգամանքը հարգելի համարվելու դեպքում՝ տվյալ ծառայողին թույլատրել հանձնելու կրկնակի ստուգարք կամ անցնելու կրկնակի թեստավորում կամ հարցազրույց.
2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով ան-փոփոխ:
66. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող այն ծառա-յողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետով նախա-տեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի դեպքում վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ գլուխների պահանջների համաձայն:
67. էլեկտրոնային եղանակով իրականացվող թեստավորման վրա տարածվում են սույն գլխով նախատեսված նորմերը, այնքանով, որքանով դրանք կիրառելի են:
68. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործա-ռույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառա-յության տնօրենի հրամանով կարող են նախատեսվել ատեստավորման անցկացման գործ-ընթացի առանձնհատկություններ:
-
Քննարկվել է
06.02.2023 - 21.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 3709
Տպել