Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀՀ կառավարությունը նպակադրել է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը իր երկրի վրա և նպաստել ջերմոցային գազերի (այսուհետ՝ ՋԳ) կրճատմանը համաշխարհային մասշտաբով։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրե է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին, և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Համաձայնագրի նպատակն է պահել գլոբալ տաքացման աճը 2°C ցածր մակարդակում, գերադասելի է մինչև 1.5°C՝ ի համեմատություն նախաարդյունաբերական մակարդակների:
ՀՀ կառավարությունը հստակ պատկերացում ունի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների և ռիսկերի մասին, ուստի սահմանել է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ 2021 թվականի ապրիլին հաստատելով «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (այսուհետ՝ ԱՍԳ): Հայաստանի Հանրապետությունը սահմանել է անվերապահ կարճաժամկետ նպատակ մինչև 2030 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։ ԱՍԳ-ի համաձայն, մինչև 2050թ. պետք է իրականացվի երկարաժամկետ պլանավորում՝ որպես Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության (այսուհետ՝ ՋԳ-ՑԱԶԵՌ ) մշակման մաս:
ՋԳ-ՑԱԶԵՌ մշակումը համապատասխանում է Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածին, ինչը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ՋԳ ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները:
Բացի արտանետվող ՋԳ քանակի կրճատումից, այս ռազմավարության իրականացումը դրական ազդեցություն կունենա տեղական համայնքների կենսապայմանների վրա՝ տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով:
-
Քննարկվել է
06.02.2023 - 21.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4520
Տպել