Հիշել նախագիծը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի  N       - Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի  4-րդ և 12-րդ ենթակետերով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
  • Քաղաքացիական զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
  • Ծառայողական զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի,
  • Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի,
  • Քաղաքացիական կամ ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու հայտի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. Լիցենզավորման ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը ներառում է լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտությունը, մշակումը, նորոգումը, փորձարկումը, պատրաստումը, հավաքումը, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստումը:
  3. Լիցենզավորման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքները, ծառայությունները, աշխատանքները և մտավոր գործունեության արդյունքները:
  4. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորումն իրականացնում  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Լիցենզավորող մարմին):
  5. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով։
  6. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

  1. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Լիցենզիա ստանալու դիմումը Լիցենզավորող մարմինը քննարկում է դիմումն ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով:
  2. Լիցենզիան տալիս է Լիցենզավորող մարմինը` անժամկետ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:
  3. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
  4. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`

1) լիցենզավորող մարմնի անվանումը,

2) լիցենզիայի սերիան և համարը,

3) լիցենզիան տալու ամսաթիվը,

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,

5) արտադրվող զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի տեսակը,

6) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը,

7) գործունեության իրականացման վայրը (հասցեն),

8) լիցենզիայի գործողության ժամկետը,

9) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

  1. Ելնելով քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև քաղաքացիական և ծառայողական զենք և ռազմական նշանակության արտադրանք արտադրողների և օգտագործողների կյանքին, առողջությանը, գույքին, բնությանը, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները.

1) ապահովել քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության անվտանգության պայմանների առկայությունը,

2) ապահովել արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը, արտադրանքի համապատասխան որակը,

3) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ, որոնց անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով արտադրվող քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի (ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների) արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից, առաջադրանքից ու պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից),

4) ապահովել քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության  հիմնական մասերի հաշվառումը,

5) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրության արտադրամասերի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ՝ նախատեսված անձանց և իրերի (սարքավորումների) համար,

6) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրության հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով,

7) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված,

8) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի և գտնվեն բնակելի, պետական, հասարակական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա,

9) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ,

  1. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով՝

ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել,

2) կանոնադրությունը, որով ուղղակի նախատեսված է գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքը,

3) տեխնիկական և իրավաբանական կրթություն ունեցող աշխատակիցների աշխատանքային պայմանգրերի պատճենները, կամ քաղվածք՝ աշխատանքի ընդունման իրավական ակտից,

4) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջներին,

5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը,

5)  քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝

ա. տեխնիկական և իրավաբանական կրթություն ունեցող աշխատողներ ունենալը,

բ. քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը՝ ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչների չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմաններին բավարարելը,

  1. Լիցենզիան ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Լիցենզավորող մարմինը ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 11-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
  2. Նախքան լիցենզիան տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգիռ այլ պետական մարմիններ՝ լիցենզավորման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, ընդ որում նշված մարմինները դիրքորոշումը տրամադրում են հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովելով նաև սույն կարգի 15-րդ կետի պահանջները, տրամադրում է լիցենզիան կամ օրենքով սահմանված կարգով մերժում է լիցենզիայի տրամադրումը:
  4. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

1) հայտատուն անհրաժեշտ տեղեկություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկություններ և, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել,

2)  ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

2)  ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

3)  դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու  քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ,

4)  քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիակատար անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության և պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները,

5)  քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.

6) օրենքով նախատեսված այլ հիմքեր:

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

 

 

__ _____ 20.... թ.

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ՔԶԱ N 000

 

_________________________________________
(կազմակերպության անվանումը)

_________________________________________
(կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

Արտադրվող զենքի տեսակը

_________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________

 

Լիցենզիան տրամադրած մարմնի անվանումը _________

 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

 

 

__ _____ 20.... թ.

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ԾԶԱ N 000

 

_________________________________________
(կազմակերպության անվանումը)

_________________________________________
(կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

Արտադրվող զենքի տեսակը

_________________________________________
)

 

Գործողության ժամկետը ___________________________

 

Լիցենզիան տրամադրած մարմնի անվանումը _________

 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

 

__ _____ 20.... թ.

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ՌՆԱԱ N 000

 

_________________________________________
(կազմակերպության անվանումը)

_________________________________________
(կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)

 

Արտադրվող  ռազմական նշանակության արտադրանքի տեսակը

_________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________

 

Լիցենզիան տրամադրած մարմնի անվանումը _________

 

 

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

..........  -ի N   -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

__________________________________________________________

(պետական գրանցման համարը)

__________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացնելու վայրը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել քաղաքացիական, կամ  ծառայողական զենքի կամ Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա

____________________________________________________________

(լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, քաղաքացիական կամ ծառայողական կամ ռազմական նշանակության արտադրանքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

 

 

 

 

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 __________________

 

 (պաշտոնը)

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

____ _________ 20  թ.

 

  • Քննարկվել է

    06.02.2023 - 27.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2454

Տպել