Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«____ » ___________2023 թ.                                                   N____________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

­­­_________________________________________________________________________

Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի  5-րդ և 5.1-րդ կետերով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

                                        ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի <Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի հավելվածի.

1) <III.Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծման փուլերը> III գլխի աղյուսակ N1-ը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. <8.Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ),  ինտերյերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք՝ ըստ նախագծային առաջադրանքի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի:>,

2) <IV.Նախագծային փաստաթղթերի կազմը մեկ և երկու փուլերով մշակման դեպքում> IV գլխի.

ա. աղյուսակ N2-ի <Էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ> մասից հետո լրացնել նոր մաս՝ <Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ),  ինտերյերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք, տարածքի համալիր բարեկարգում, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովում, շրջակա միջավայրի բարելավում>,

բ. աղյուսակ N3-ի <Էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ> 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1 և 11.2 կետեր, հետևյալ բովանդակությամբ, համապատասխանաբար. և ,

գ. աղյուսակ N5-ը լրացնել նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ, համապատասխանաբար. և ,

դ. 5-րդ բաժնի <3) Ճարտարապետաշինարարական մաս> 3)-րդ ենթաբաժնի <Ճարտարապետական լուծումներ> պարբերության <Տեքստային նյութեր> մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Տեքստային նյութերը ներառում են՝ նախագծվող օբյեկտի արտաքին և ներքին տեսքերի, նրա ծավալատարածական, հատակագծային և ֆունկցիոնալ լուծումների նկարագիրը և հիմնավորումը, ճարտարապետական հորինվածքի նկարագիրը և հիմնավորումը, հիմնական, օժանդակ, սպասարկման և տեխնիկական նշանակության, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների հարդարման, հատակների, տանիքի, կախովի առաստաղների, միջնորմների, ինչպես նաև հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար կենսագործունեության պայմանների ու շահագործման  մատչելիության ապահովմանն ուղղված լուծումների նկարագիրը:>,

ե. 5-րդ բաժնի <3) Ճարտարապետաշինարարական մաս> 3)-րդ ենթաբաժնի <Ճարտարապետական լուծումներ> պարբերության <Գծագրական նյութեր> մասի <ա.> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <շենքերի, շինությունների հարկաբաժինների հատակագծերը (այդ թվում` նկուղի, որմնախարսխային հատվածի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի, ձեղնահարկի, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների), հարաչափերի (մակերեսների) և դրանց գործառնական նշանակության նշումով (սենքերի մասնագրերը),>,

զ. 5-րդ բաժնի <3) Ճարտարապետաշինարարական մաս> 3)-րդ ենթաբաժինը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ <Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման,  ինտերյերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ

Բաժինը մշակվում է տեխնիկական և նախագծային առաջադրանքների առկայությամբ՝ օբյեկտների գործառնական նշանակության, դրանց ներքին միջավայրին բնորոշ առանձնահատկությունների ու պահանջվող տեխնոլոգիական, կոնստրուկտիվ, ինժեներական ու ճարտարապետական  լուծումների հաշվառմամբ՝  բազմաֆունկցիոնալ բնակելի, հասարակական  և արտադրական նշանակության  շենքերի ու շինությունների նախագծման, կիրառելի է որպես   պարտադիր պահանջ կրթական, առողջապահական, մարզական ու սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում և ընդգրկում է՝

 Տեքստային նյութեր`

 Տեքստային նյութերը ներառում են՝ օբյեկտների ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման,  ինտերյերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի, շահագործման անվտանգության հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական  լուծումների նկարագիրը, նախատեսվող գույքի, կահավորանքի, սարքավորումների, հարդարանքի ձեռքբերման պայմանները, հիմնավորումը և համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սանիտարական նորմերի  ու օրենսդրության պահանջներին:

Գծագրական նյութեր՝

ա. կահավորանքի, գույքի և սարքավորումների, խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների մասնագրերը (գույքի, կահավորանքի գծագրերը հարաչափերով, շինանյութերի, հարդարման նյութերի  ու սարքավորումների ցանկը և մակնշումը, երաշխիքային ժամկետները), տեղաբաշխումն ըստ հարկաբաժինների:>:

 

 

                                                                                                                         Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

  • Քննարկվել է

    03.02.2023 - 18.02.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3025

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ