ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր) հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման հավելված 1-ի 2-րդ բաժինը նվիրված է Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը, համաձայն որի Ռազմավարության և դրա Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման ապահովման նպատակով նախատեսվել էր ձևավորել երկու մեխանիզմ՝ Մշտադիտարկման խորհուրդ, որը գործելու էր որպես ընդհանուր մշտադիտարկման մեխանիզմ, և հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ՝ որպես հասարակական վերահսկողության ապահովման մեխանիզմ: Համաձայն Ռազմավարության 2-րդ բաժնի Ռազմավարության և Գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի (այսուհետ՝ Մշտադիտարկման խորհուրդ) կազմում պետք է լինեին շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում` Բարձրագույն դատական խորհրդի անդամը և Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ 2-ն էլ համաձայնությամբ:
Վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 1185-Ա որոշմամբ հաստատվել է Մշտադիտարկման խորհրդի անհատական կազմը:
Այսինքն՝ ներկայումս Մշտադիտարկման խորհրդի կազմում են Ռազմավարության և Գործողություններ ծրագրի կատարման ապահովման հետ կապված 15 շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:
Ռազմավարությունը և Գործողությունների ծրագիրը մեծապես անդրադառնում են նաև դատական համակարգում բարեփոխումների կազմակերպմանը, որպիսի պարագայում, բացի Բարձրագույն դատական խորհդրի անդամից և դրա աշխատակազմ հանդիսացող Դատական դեպարտամենտի ղեկավարից, նպատակահարմար է Մշտադիտարկման խորհրդի անդամների կազմում ընդգրկել նաև Վճռաբեկ դատարանի նախագահին՝ որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից) ներկայացուցչի, ում մասնակցությունը կարևոր նշանակություն կարող է ունենալ Ռազմավարությամբ և Գործողությունների ծրագրով նախատեսված դատական համակարգում կատարվելիք բարեփոխումների իրականացման և, բնականաբար, դրանց մշտադիտարկման համակարգման հարցում:
Իր հերթին, Ռազմավարության 2-րդ բաժնով սահմանվել է Մշտադիտարկման խորհրդի ձևավորման կարգը: Մասնավորապես նախատեսվել է, որ Խորհրդի անհատական կազմի ձևավորումն ապահովվելու է Արդարադատության նախարարության միջոցով, իսկ անհատական կազմը հաստատվելու է Վարչապետի կողմից։ Սակայն, Ռազմավարությամբ անդրադարձ չի կատարվում Մշտադիտարկման խորհրդի անդամների փոխարինման ընթացակարգին, խորհրդի նիստերը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու հնարավորությանը, ինչպես նաև Մշտադիտարկման խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հնարավորությանը, մինչդեռ նման ընթացակարգերի նախատեսումը հետագայում կապահովվի Մշտադիտարկման խորհրդի գործունեության անխափան աշխատանքը:
Գործող Ռազմավարության 2-րդ բաժնով նախատեսված են նաև մշտադիտարկմանն ուղղված անմիջական գործառույթների, մասնավորապես, կիսամյակային հաշվետվությունների և զեկույցների կազմման և հրապարակման ժամկետներ, որոնք բացի այն որ անհրաժեշտ չափով հաշվի չեն առնում նման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ օպտիմալ ժամանակահատվածը (Մշտադիտարկման խորհրդի քարտուղարության կողմից հաշվետվությունների փաթեթը հավաքագրելը, ամփոփելը և ամբողջացնելը), այնպես էլ, տարբեր տերմինների կիրառման պատճառով, տարաբնույթ մեկնաբանությունների տեղ են տալիս: Բացի այդ, ռազմավարության մշտադիտարկման համար Խորհրդի կողմից հաստատվել են հաշվետությունների կազմման և լրացման նոր համապարփակ ձևաչափեր, որը հնարավորություն է տալիս տվյալները հավաքագրել և ներկայացնել այնպես, որ ապահովվեն նախատեսված ցուցանիշների կատարման կամ չկատրման հստակ տեսանելիությունը: Այնինչ այդ հաշվետվությունների լրացման և ամփոփման համար օբյեկտիվորեն առավել երկար ժամանակ է անհրաժեշտ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է`
- Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկել նաև Վճռաբեկ դատարանի նախագահին,
- նախատեսել Մշտադիտարկման խորհրդի անդամների փոխարիման ընթացակարգ,
- նախատեսել Մշտադիտարկման խորհրդի նիստերի էլեկտրոնային եղանակով կազմակերպման ընթացակարգ,
- նախատեսել Մշտադիտարկման խորհրդի աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կատարելու ընթացակարգ,
- վերանայել մշտադիտարկման կիսամյակային հաշվետվությունների և տարեկան ամփոփ զեկույցի կազմման և ներկայացման ժամկետները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Կատարվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել Մշտադիտարկման խորհրդի աշխատանքների բնականոն ընթացքը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 1-ին նպատակից:
-
Քննարկվել է
02.02.2023 - 17.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2843
Տպել