Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___._______ 2023 թվականի                                              N ______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության2023/2024ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

    ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ.

    բ. նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,

    գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

2) ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ` Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաս­տանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրա­պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշ­տու­թյան դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    02.02.2023 - 18.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3932

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Նելլի Եսայան

17.02.2023

Հարգելի՛ ԿԳՄՍՆ, նախագիծը կազմելիս կխնդրեի կարևորել նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի առաջարկը՝ ասպիրանտուրա ընդունելության տեղերի հետ կապված։ Ինչպես գիտեք, «Հայոց լեզու» տեղը հատկացվում է ոչ միայն «Ժամանակակից հայոց լեզվի» ամբիոնի ուսանողներին, այլ նաև «Հայոց լեզվի պատմության», իսկ «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» տեղը՝ ընդհանուր լեզվաբանություն ուսումնասիրողներին։ Սովորելով այս ֆակուլտետում՝ քաջատեղյակ եմ, որ առնվազն 3 ուսանող ցանկություն է հայտնել շարունակել ասպիրանտուրան «Հայոց լեզու» և 5 ուսանող «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով։ Ուստի՝ անչափ շնորհակալ կլինեի, եթե վերանայվեր ասպիրանտուրայի համար հատկացվող տեղերի քանակը։

Yefima Gevorgyan

12.02.2023

Բարև Ձեզ: Առաջարկում եմ հստակեցնել նաև դիպլոմավորված մասնագետների՝ մինչև 2005 թվականը ինստիտուտն ավարտած մասնագետների ասպիրանտուրա ընդունվելու հարցը: Մի քանի անգամ լսել եմ, որ համալսարաններում կամ մերժել, կամ ինչ որ պատճառաբանություններով պնդել են, որ նրանք չեն կարող սովորել ասպիրանտուրայում, կամ, անգամ քննական բարձր գնահատականներ պարագայում չեն կարողանա անվճար սովորել: Գուցե ինչ որ թյուրիմածություններ են եղել, բայց հարցը կարծես բաց է մնում: 40-ից մեծ տարիք ունեցող մասնագետների համար դաշտը բավական մութ է: Շնորհակալություն:

Տեսնել ավելին