ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշումը:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումը պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 12-րդ բաժնում նշված ստանդարտների ցանկի հրապարակումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
-ի N -Ն որոշման
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ
- ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- Սույն սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է հետևյալ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի (այսուհետ` լաքաներկանյութեր) վրա, որոնք նախատեսված են առավելապես շենքերի և շինությունների ներքին ու արտաքին հարդարման, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակներում (բացառությամբ ցողացիրների) և կահույքի համար`
լաքեր և արծնաներկեր (արծններ)` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ոչ ջրային միջավայրում (այսուհետ` օրգանանոսրացվող լաքաներկանյութեր) 3208,
լաքեր և ներկեր` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ջրային միջավայրում (այսուհետ` ջրադիսպերսային լաքաներկանյութեր) 3209:
- Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման, իրացման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
- Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ լաքաներկանյութերի վրա`
1) արծններ` սիլիկատային (բովախառնուրդներ),
2) լաքաներկանյութեր` բիտումների և բնական խեժերի հիմքով,
3) լաքաներկանյութեր, որոնք օգտագործվում են սննդամթերքի հետ շփվող նյութերի և առարկաների ներկման կամ պատման համար,
4) լաքեր` հեղուկ, էպօքսիդային կամ պոլիուրեթանային հիմքով, որոնք չեն պարունակում լուծիչ,
5) հակաբուսապատման լաքաներկանյութեր,
6) հակախեցային ներկեր (թունավոր նյութեր պարունակող),
7) ներկեր` գեղարվեստական, այդ թվում` ջրաներկեր,
8) ներկեր` թանձրալեսած,
9) ներկեր` սիլիկատային,
10) ներկեր և լաքեր` յուղային,
11) ներկեր` սոսնձային,
12) ներկեր` տպագրական:
- Լաքաներկանյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
1) արծնաներկ (արծն)` ներկ, որը գունանյութերի կամ դրանց հետ լցանյութերի խառնուրդի կախույթն է լաքի մեջ.
2) գունանյութ` նյութ` մանրադիսպերս մասնիկների տեսքով, գործնականում չլուծվող լաքաներկային միջավայրում, որն օգտագործվում է իր օպտիկական-պաշտպանական կամ դեկորատիվ հատկությունների շնորհիվ.
3) թաղանթագոյացնող նյութ` լաքաներկային միջավայրի չցնդող մաս, որը գոյացնում է թաղանթ և կապում գունանյութը.
4) լաք` նյութ, որը պատվող մակերևույթի վրա գոյացնում է կարծր, թափանցիկ թաղանթ` պաշտպանական, դեկորատիվ կամ հատուկ տեխնիկական հատկություններով.
5) լաքաներկային միջավայր` բաղադրամասերի համախումբ, որը կազմում է ներկի հեղուկ ֆազը.
6) լաքաներկանյութ` ցանկացած նյութ՝ ներառյալ բոլոր օրգանական լուծիչները, կամ այնպիսի լաքաներկանյութ, որը դրա համապատասխան կիրառության համար պարունակում է անհրաժեշտ օրգանական լուծիչներ, և որն օգտագործվում է՝ մակերևույթի վրա դեկորատիվ, պաշտպանական կամ ֆունկցիոնալ այլ հատկությունների շնորհիվ թաղանթ գոյացնելու համար.
7) լաքաներկանյութի թաղանթ` չընդհատվող շերտ, որն ստացվում է մակերևույթի միանգամյա կամ բազմապատիկ պատումից.
8) լաքաներկանյութի լուծիչ` լաքաներկանյութի չորացման պայմաններում ցնդող միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ հեղուկ, որում թաղանթագոյացնող նյութը լրիվ լուծվում է. լաքաներկանյութի չորացում` կերպափոխումների համալիր, որը հանգեցնում է հեղուկ լաքաներկանյութի թաղանթի պնդացմանը.
9) լցանյութ` փոշենման նյութ` սովորաբար սպիտակ կամ թույլ գունավորված, 1,7-ից պակաս բեկման ցուցիչով, գործնականում չլուծվող լաքաներկային միջավայրում, որն օգտագործվում է իր ֆիզիկական և քիմիական հատկությունների շնորհիվ.
10) ներկ` գունանյութ պարունակող հեղուկ կամ փոշենման նյութ, որը պատվող մակերևույթի վրա գոյացնում է ոչ թափանցիկ թաղանթ` պաշտպանական, դեկորատիվ կամ հատուկ տեխնիկական հատկություններով.
11) վերափոխված բնական պոլիմեր` պոլիմեր, որի քիմիական կառուցվածքը ներառում է բնական նյութ` մասամբ ձևափոխված համապատասխան քիմիական ռեակցիաների արդյունքում․
12) նյութեր՝ ցանկացած քիմիական տարր և դրա միացություն, երբ դրանք հանդիպում են բնական վիճակում կամ առաջանում են արդյունաբերության մեջ` պինդ, հեղուկ կամ գազային վիճակում.
13) խառնուրդ՝ երկու կամ ավելի նյութերից բաղկացած խառնուրդ կամ լուծույթ.
14) օրգանական միացություն՝ ցանկացած միացություն, որ պարունակում է ածխածնի առնվազն մեկ տարր կամ ջրածնի, թթվածնի, ծծմբի, ֆոսֆորի, սիլիկոնի, ազոտի կամ հալոգենի մեկ կամ մի քանի տարրեր` բացառությամբ ածխածնի օքսիդների, անօրգանական կարբոնատների և բիկարբոնատների.
15) ցնդող օրգանական միացություն (ՑՕՄ)՝ ցանկացած օրգանական միացություն, որի նախնական եռման ջերմաստիճանը պակաս կամ հավասար է 250°C` չափված 101,3 կիլոպասկալ ստանդարտ ճնշման պայմաններում.
16) ՑՕՄ-ի պարունակություն՝ ցնդող օրգանական միացությունների զանգվածը՝ արտահայտված գրամներով լիտրում (գ/լ)` օգտագործման համար պատրաստ արտադրատեսակի բաղադրությունում: Պատվածքի ձևավորման ժամանակ քիմիական ռեակցիայի ենթարկվող` տվյալ արտադրատեսակում առկա ցնդող օրգանական միացությունների զանգվածը չի համարվում ՑՕՄ-ի պարունակության մաս.
17) օրգանական լուծիչ՝ ցանկացած ցնդող օրգանական միացություն, որն օգտագործվում է առանձին կամ այլ տարրերի հետ՝ ելակետային նյութեր, արտադրանք կամ թափոններ լուծելու կամ նոսրացնելու համար, կամ գործածվում է որպես մաքրող նյութ՝ աղտոտիչներ լուծելու համար, կամ որպես մածուցիկության կարգավորիչ, կամ մակերևութային լարվածության կարգավորիչ, կամ պլաստիկարար, կամ պահպանիչ պատվածք․
18) ջրադիսպերսային լաքաներկանյութեր՝ նյութեր, որոնց մածուցիկությունը կարգավորվում է ջրի միջոցով.
19) օրգանանոսրացվող լաքաներկանյութեր՝ նյութեր, որոնց մածուցիկությունը կարգավորվում է օրգանական լուծիչների միջոցով.
20) անփայլ կամ փայլուն լաքաներկանյութեր ներքին պատերի և առաստաղների համար` ≤ 25@60° աստիճան փայլով նյութեր` նախատեսված ներքին պատերը և առաստաղները ներկապատելու համար.
21) լաքաներկանյութեր քարե հիմքով` արտաքին պատերի համար` նյութեր` նախատեսված բետոնապատ, աղյուսապատ կամ սվաղված արտաքին պատեր ներկապատելու համար.
22) արտաքին կամ ներքին հարդարման և երեսպատման լաքաներկանյութեր՝ փայտյա, մետաղյա կամ պլաստմասսայից առարկաների համար՝ նյութեր՝ նախատեսված հարդարման և երեսպատման համար, որոնք թափանցիք կամ կիսաթափանցիք կամ անթափանց շերտ են գոյացնում։ Այդ լաքաներկանյութերը նախատեսված են փայտյա, մետաղյա կամ պլաստմասսայից առարկաների դեկորացիայի կամ եղանակի անբարենպաստ ազդեցությունից պաշտպանության համար․
23) նվազագույն երեսպատվածք ապահովող ջրային հիմքով փայտի ներկ` ջրային հիմքով փայտի ներկ, որը, EN 927-1:1996 ստանդարտին համապատասխան, ունի 5մկմ հաստություն՝ ISO 2808: 1997 ստանդարտի 5Ա մեթոդին համապատասխան փորձաստուգվելու ժամանակ.
24) ներկաստառային նյութեր՝ նյութեր, որոնք ծակոտիները փակող և (կամ) ջրամեկուսացնող հատկություններ ունեն և նախատեսված են փայտի, պատերի ու առաստաղի վրա օգտագործելու համար.
25) նախաներկաստառային ամրացնող նյութեր՝ նյութեր, որոնք նախատեսված են փխրուն մակերևույթները կայունացնելու կամ ջրամերժ հատկություններ տալու և (կամ) փայտը բորբոսից պաշտպանելու համար.
26) միանգամյա պատման լաքաներկանյութեր՝ թաղանթագոյացնող հատկությամբ նյութեր են: Դրանք նախատեսված են հատուկ մշակում պահանջող ծածկույթների համար, ինչպես, օրինակ՝ պլաստմասսայից առարկաների համար՝ նախաներկաստառային նյութեր և մակերևութային շերտեր, երկաթյա առարկաների համար՝ նախաներկաստառային նյութով մշակված շերտ, քիմիապես ակտիվ մետաղների, օրինակ, ցինկի և ալյումինի համար՝ նախաներկաստառային նյութով մշակված շերտ, երեսպատման հականեխիչ նյութեր, հատակի լաքաներկանյութեր՝ փայտյա և ցեմենտի հատակների համար, որմնանկարների կայունությունն ապահովող նյութեր, հրակայուն նյութեր և սննդի ոլորտում կամ առողջապահական ծառայություններում սանիտարահիգիենիկ ստանդարտներ.
27) երկանգամյա պատման լաքաներկանյութեր՝ նույն մեկանգամյա պատման լաքաներկանյութերն են, որոնց, սակայն, նախքան ներկապատումն ավելացվում է մի երկրորդ բաղադրամաս (օրինակ՝ երրորդային ամին).
28) բազմերանգ լաքաներկանյութեր՝ նյութեր, որոնք նախատեսված են անմիջապես առաջին ներկապատումից հետո երկերանգ կամ բազմերանգ ազդեցություն հաղորդելու համար.
29) դեկորատիվ ազդեցությամբ լաքաներկանյութեր՝ նյութեր, որոնք նախատեսված են հատուկ մշակված նախապես ներկապատված մակերևույթների և ներկաստառների վրա՝ գեղագիտական հատուկ ազդեցություն հաղորդելու համար, այնուհետև չորացման ժամանակ մշակվում են տարբեր միջոցներով․։
30) տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակներ՝ ճանապարհային տրանսպորտային միջոցների երեսպատման համար օգտագործվող, նաև 70/156/ԵՏՀ հրահանգով սահմանված արտադրատեսակներ։ Դրանք են․ նախապատրաստող և մաքրող նյութեր, որոնք նախատեսված են հին ներկանյութերը և ժանգը մեխանիկական կամ քիմիական միջոցներով հանելու կամ նոր լաքաներկանյութերի համար, ներառում են հեղուկացիր սարքը մաքրող նյութեր (հեղուկացիր և նման այլ սարքավորումները մաքրելու համար նախատեսված արտադրանք), ներկի լուծիչներ, ճարպազերծիչներ (ներառյալ պլաստիկի հակաստատիկ տեսակները) և սիլիկոնի լուծիչներ, լրացուցիչ մաքրող միջոցներ մակերևույթն աղտոտումից մաքրելու համար, որոնք օգտագործվում են ներկապատվող առարկաները նախապատրաստելիս և նախքան դրանց ներկապատումը.
31) թափքի մածիկ՝ թանձր միացություններ, որոնք նախատեսված են անհարթ մակերևույթները հարթեցնելու համար՝ նախքան ծեփամածիկով կամ լցաշաղախով պատելը.
32) նախաներկաստառային նյութ՝ ցանկացած լաքաներկանյութ, որ նախատեսված է քայքայումից պաշտպանելու նպատակով մետաղի մաքուր կամ երեսպատված մակերևույթը պատելու համար՝ նախքան մածիկով պատելը, մածիկ՝ լաքաներկանյութ, որ նախատեսված է անմիջապես՝ նախքան մակերևութային շերտի ավելացումը, քայքայմանը դիմակայելու նպատակով պատելու համար, որն ապահովում է մակերևութային շերտի ամրությունը և նպաստում է ամբողջական մակերևութային պատվածքի գոյացմանը՝ վերացնելով մակերևույթի վրա առկա մանր թերությունները, սովորական մետաղյա ներկաստառային նյութեր, որոնք նախատեսված են որպես ներկաստառներ (ամրություն հաղորդող նյութեր, մեկուսացնող նյութեր, մածիկներ, պոլիմերային ներկաստառներ, խոնավ շերտի վրա հաջորդ շերտով պատում պահանջող լցանյութեր, ոչ ավազային լցանյութեր և փոշեցիր (սփրեյ) լցանյութեր) օգտագործվելու համար, խածատանյութով ներաստառ՝ այնպիսի պատվածք, որի բաղադրության առնվազն 0,5 տոկոս ֆոսֆորաթթու է, որը նախատեսված է անմիջապես մետաղի մաքուր մակերևույթի վրա ավելացնելու համար՝ քայքայումից պաշտպանելու և ամրություն հաղորդելու նպատակով. որպես զոդման ենթարկվող նյութեր օգտագործվող ներկանյութեր և թունավոր լուծույթներ՝ նախատեսված ցինկապատ մակերևույթների համար.
33) մակերևութային շերտ՝ գունավոր նյութ, որը նախատեսված է որպես միաշերտ կամ բազմաշերտ հիմք ներկապատելու և փայլ ու կայունություն հաղորդելու համար։ Դրանում ներառվում են բոլոր արտադրատեսակները, ինչպիսիք ներկաստառային ներկանյութերը, որոնք նախատեսված են գույն և ցանկալի տեսողական էֆեկտ հաղորդելու համար, սակայն պատվածքին փայլ կամ մակերեսային կայունություն չեն տալիս.և անգույն ներկանյութերը (անթափանց), որոնք նախատեսված են պատվածքին վերջնական փայլ և կայունության հատկանիշներ հաղորդելու համար.
34) երեսպատման հատուկ նյութեր՝ նյութեր, որոնք նախատեսված են հատուկ հատկություններ պահանջող մակերևութային շերտեր պատելու համար, հաղորդում են մետաղյա կամ սադափյա էֆեկտ՝ մեկ շերտով պատելու դեպքում, բարձր որակի միագույն և անգույն շերտեր (օրինակ՝ հակաշերտավորիչ և ֆտորավորված անգույն շերտ), արտացոլող հատկությամբ ներկաստառներ, դեկորատիվ շերտեր (օրինակ՝ կռած մակերեսի համար), սայթաքելը կանխող, հակահերմետիկ մածիկներ, քայքայումից պահպանող, ներքին հարդարման երեսպատման նյութեր և ցողացիրներ:
- ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Հայաստանի Հանրապետության տարածքում լաքաներկանյութերի իրացումն առանց համապատասխանության գնահատման` արգելվում է:
- Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող լաքաներկանյութերը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Օրգանանոսրացվող լաքերի և արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են համապատասխանաբար 1-ին և 2-րդ աղյուսակներում, ջրադիսպերսային լաքաներկանյութերինը` 3-րդ աղյուսակում:
Աղյուսակ 1
|
Լաքերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման |
||||||
|
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
|||||
|
լաքեր |
||||||
|
պոլիուրե-թանային |
նիտրա-թաղանթա-նյութային |
պոլիեթե-րային` չհագեցած |
պենտա- |
այլ |
||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
24 |
22 |
25 |
40 |
22 |
|
|
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը. |
36 |
4 |
12 |
72 |
24 |
|
|
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` |
24 |
6 |
24 |
8 |
6 |
|
|
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC` 3.2 3.3 9.1 |
մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր |
|||||
|
Աղյուսակ 2 Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման |
||||
ուցանիշի անվանումը |
Նորմը |
||||
արծնաներկեր |
|||||
նիտրա- |
պոլիեթերային` |
պենտա- |
այլ |
||
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
21 |
46 |
44 |
21 |
|
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը. |
2
- |
12
15 |
48
- |
24
15 |
|
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս |
6 |
24 |
8 |
6 |
|
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC` 3.2 3.3 9.1 |
մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր |
||||
Աղյուսակ 3
Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման |
||||
|
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
||
|
լաքեր |
ներկեր |
||
|
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս |
30 |
50 |
|
|
Ջրածնային ցուցիչը (pH) |
6,5-9,5 |
||
|
Չորացման ժամանակը (20±2)օC ջերմաստիճանում մինչև |
1 |
||
|
Թաղանթի ողողվելիությունը, գ/մ2, ոչ ավելի |
չեն |
3,5 |
|
- Սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքերի և ներկերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:
- 10. Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:
- 11. Չորացման աստիճանը, վտանգավորության դասերը և ենթադասերը` ներկայացված 1-ին և 2-րդ աղյուսակներում, սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված ստանդարտների պահանջներին համապատասխան:
- 12. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2)-րդ ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:
- 13. Լաքաներկանյութերը պետք է արտադրվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:
14․ Ոլորտը կանոնակարգող պետական լիազոր մարմինների կողմից կարող են կիրառվել (օգտագործվել) առանձնահատուկ պատմական և մշակութային արժեք համարվող կառույցների ու հնաոճ տրանսպորտային միջոցների վերանորոգման և պահպանման համար անհրաժեշտ արտադրատեսակներ։
15․ Ներկերի և լաքերի համար ՑՕՄ-ի առավելագույն պարունակության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակների համար ՑՕՄ-ի առավելագույն սահմանային արժեքները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակներ N4 և N5 սահմանված արժեքներին։
Աղյուսակ N 4
ՑՕՄ-Ի առավելագույն պարունակության սահմանային արժեքները ներկերի և լաքերի համար
|
Արտադրատեսակի ենթախումբը |
Տեսակը |
I փուլ (գ/լ) (5) |
II փուլ (գ/լ) (5) |
1 |
Անփայլ ներքին պատեր և առաստաղներ |
WB |
75 |
30 |
SB |
400 |
30 |
||
2 |
Փայլուն ներքին պատեր և առաստաղներ |
WB |
150 |
100 |
SB |
400 |
100 |
||
3 |
Քարե հիմքով արտաքին պատեր |
WB |
75 |
40 |
SB |
450 |
430 |
||
4 |
Ներքին կամ արտաքին հարդարման և երեսպատման ներկեր` փայտի և մետաղի համար |
WB |
150 |
130 |
SB |
400 |
300 |
||
5 |
Ներքին կամ արտաքին հարդարման լաքեր և ներկանյութեր` ներառյալ անթափանց ներկանյութերը |
WB |
150 |
130 |
SB |
500 |
400 |
||
6 |
Ներքին և արտաքին երեսպատման համար նվազագույն երեսպատում ապահովող` ջրային հիմքով փայտի ներկեր |
WB |
150 |
130 |
SB |
700 |
700 |
||
7 |
Նախաներկաստառային նյութեր |
WB |
50 |
30 |
SB |
450 |
350 |
||
8 |
Նախաներկաստառային ամրացնող նյութեր |
WB |
50 |
30 |
SB |
750 |
750 |
||
9 |
Միաշերտ պատվածքներ |
WB |
140 |
140 |
SB |
600 |
500 |
||
10 |
Երկտարր ներազդող երեսպատման նյութեր` մակերեսների, ինչպես օրինակ` հատակի վրա օգտագործելու համար |
WB |
140 |
140 |
SB |
550 |
500 |
||
11 |
Բազմերանգ ներկանյութեր |
WB |
150 |
100 |
SB |
400 |
100 |
||
12 |
Դեկորատիվ ներկանյութեր |
WB |
300 |
200 |
SB |
500 |
200 |
||
(*) գ/լ օգտագործման համար պատրաստ նյութում |
Աղյուսակ N 5
ՑՕՄ-Ի առավելագույն պարունակության սահմանային արժեքները տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակների համար
|
Արտադրատեսակի ենթախումբը |
Ներկանյութերը |
ՑՕՄ գ/լ (5) |
1 |
Նախապատրաստող և մաքրող |
Նախապատրաստող |
850 |
Լրացուցիչ մաքրման միջոց |
200 |
||
2 |
Թափքի մածիկ |
Բոլոր տեսակները |
250 |
3 |
Նախաներկաստառային նյութ |
Մածիկ/լցաշաղախ և սովորական (մետաղյա) նախաներկաստառային նյութ |
540 |
4 |
Խածատանյութով ներկաստառ |
780 |
|
5 |
Մակերևութային շերտ |
Բոլոր տեսակները |
420 |
6 |
Հատուկ երեսպատման նյութեր |
Բոլոր տեսակները |
840 |
(*) գ/լ օգտագործման համար պատրաստ նյութում: «1» ենթախմբից բացի` օգտագործման համար պատրաստ արտադրատեսակում ջրի պարունակությունը պետք է հաշվի չառնվի։ |
16․ Այն արտադրատեսակները, որոնք արտադրվել են նախքան սույն հոդվածով սահմանված դրույթների ուժի մեջ մտնելը և չեն համապատասխանում սույն կետի Աղյուսակներ N 4 և N 5 սահմանված պահանջներին, կարող են շուկայահանվել համապատասխան արտադրատեսակի նկատմամբ կիրառվող պահանջն ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող 12 ամսվա ընթացքում։
17․ Աղյուսակներ N 4 և N 5 սահմանված ՑՕՄ-ի պարունակության սահմանային արժեքների համապատասխանությունը որոշելու համար օգտագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի 12 -րդ բաժնում նշված անալիտիկ մեթոդները։
V․ ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
- Լաքաներկանյութ պարունակող յուրաքանչյուր սպառողական և փոխադրական տարայի, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի, ավտոցիստեռնների վրա պետք է նշվեն`
1) արտադրանքը բնութագրող հետևյալ տվյալները`
ա․ արտադրող կազմակերպության (ֆիրմայի) անվանումը,
բ․ արտադրող երկրի անվանումը,
գ․ արտադրողի և (կամ) վաճառողի գտնվելու վայրը,
դ․ արտադրատեսակի ենթատեսակը և ՑՕՄ-ի համապատասխան սահմանային արժեքը գրամ լիտրում,
ե․ գործածության համար պատրաստ արտադրատեսակում ՑՕՄ-ի առավելագույն պարունակությունը՝ արտահայտված գրամ/լիտրով,
զ․ լաքաներկանյութի անվանումը, գույնը և տեսակը,
է․ զտաքաշը,
ը․ համաքաշը,
թ․ սպառողական տարաների թիվը և մեկ սպառողական տարայի զտաքաշը,
ժ․ խմբաքանակի համարը,
ի․ արտադրման տարեթիվը և ամիսը,
լ․ լաքաներկանյութի նշանակումը (այդ թվում` շինության ներսում և (կամ) դրսում օգտագործման վերաբերյալ ցուցում) և օգտագործման եղանակը,
խ․ լաքաներկանյութի անվտանգ պահման, փոխադրման, օգտագործման ու օգտահանման կանոնները և պայմանները,
ծ․ լաքաներկանյութի հետ վարվեցողության նախազգուշական միջոցառումները,
կ․ հիմնական սպառողական հատկությունները և բնութագրերը,
հ․ պիտանիության ժամկետը,
ձ․ «Պաշտպանել կրակից» մակագրությունը` օրգանանոսրացվող լաքաներկանյութերի համար,
ղ․ թաղանթագոյացնող նյութի և լուծիչի տեսակները,
ճ․ երկու և ավելի բաղադրամասերով լաքաներկանյութերի համար բաղադրամասերի մասին անհրաժեշտ լրացուցիչ տվյալները.
2) բեռի վտանգավորությունը բնութագրող հետևյալ տվյալները (այն օրգանանոսրացվող լաքաներկանյութերի համար, որոնք դասակարգված են սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված վտանգավոր բեռների դասակարգման և մակնշման ստանդարտով)`
ա․ վտանգավորության նշանը,
բ․ բեռի տրանսպորտային անվանումը,
գ․ ՄԱԿ-ի կողմից տրված համարը,
դ․ դասակարգման ծածկագիրը,
ե․ վթարային քարտի համարը (երկաթուղային տրանսպորտով փոխադրման դեպքում).
3) տրանսպորտային մակնշումը բնութագրող հետևյալ վարվելակարգային նշանները (սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտով)`
ա․ «Բեկուն է: Զգո'ւյշ»,
բ․ «Պաշտպանել խոնավությունից»,
գ․ «Հերմետիկ փաթեթավորում»,
դ․ «Վերև»,
ե․ «Պաշտպանել արևի ճառագայթներից»,
զ․ «Ջերմաստիճանային միջակայքի պահպանում»` ջրադիսպերսային լաքաներկանյութերի համար:
19․ Մակնշվածքները պետք է զետեղվեն սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված լաքաներկանյութերի մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:
- Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:
- Մանրածախ առևտրի համար նախատեսված լաքաներկանյութերի տարայի կափարիչի կամ օղակի վրա պետք է նշված լինի գունավոր լաքաներկանյութերի ներկվածքը:
- Տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների մակնշման եղանակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված լաքաներկանյութերի մակնշման ստանդարտի պահանջներին:
- Անմիջապես սպառողական տարայի մակնշման դեպքում մակնշվածքի գույնը պետք է հակադիր լինի տարայի գույնին:
- Երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ բեռի վտանգավորությունը բնութագրող մակնշվածքները զետեղվում են հատուկ բեռնարկղերի վրա երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:
- Տեղեկատվությունն սպառողի համար պետք է լինի հստակ և հեշտ ընթեռնելի: Պահմանը, փոխադրմանը, օգտագործմանը և օգտահանմանը ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ մակագրությունները պետք է առանձնացվեն այլ տառատեսակով, գույնով կամ այլ եղանակով:
- Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող լաքաներկանյութերի մասին` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետում ներկայացված տեղեկատվության տրամադրումը` հայերենով:
- Մակնշման միջոցները պետք է ապահովեն մակնշվածքի կայունությունը լաքաներկանյութերի պահման, փոխադրման, իրացման և օգտագործման ամբողջ ընթացքում:
- Փոքր չափերի (մինչև 0,3 դմ3) տարաների դեպքում տեղեկատվությունը զետեղվում է ներդիր թերթիկի վրա, որը կցվում է յուրաքանչյուր տարային կամ մատակարարվող լաքաներկանյութերի ապրանքաուղեկից փաստաթղթերին:
6․ ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ
- Լաքաներկանյութերի փաթեթավորման համար օգտագործվում են հատուկ բեռնարկղեր, փոխադրական միջոցներ կամ հետևյալ տեսակների տարաները`
1) սպառողական տարաներ`
ա. բիդոններ` մետաղե,
բ․ կանիստրներ` պոլիէթիլենային,
գ․ տարաներ` սև, սպիտակ կամ քրոմազօծ թիթեղից, համակցված և պոլիէթիլենային,
դ․ շշեր և սրվակներ` ապակե.
2) փոխադրական տարաներ`
ա․ տափաշշեր և թմբուկներ`պողպատե, առանց ներքին մակերևույթի պատվածքի, ցինկապատ, ներքին պոլիէթիլենային կամ լաքաներկային պատվածքով, պողպատե` պոլիէթիլենային ներդիրով, ալյումինե (բացառությամբ թմբուկների),
բ․ տակառներ` պողպատե և ցինկապատ, ալյումինե, փայտե, այդ թվում` պոլիէթիլենային ներդրակով:
- Որոշակի լաքաներկանյութեր փաթեթավորվում են սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:
- Լաքաներկանյութերը փոխադրվում են բոլոր տեսակների ծածկված փոխադրամիջոցներով տվյալ տեսակի փոխադրամիջոցի համար գործող` բեռների փոխադրման կանոններին համապատասխան:
- Փաթեթավորված օրգանանոսրացվող լաքաներկանյութերը պահվում են փակ պահեստային շինություններում, շրջապատող միջավայրի մինուս 40-ից մինչև 40օC ջերմաստիճանի պայմաններում:
33․ Փաթեթավորված ջրադիսպերսային լաքաներկանյութերը պահվում են 5օC-ից բարձր, բայց 35օC-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
34․ Թույլատրվում է փաթեթավորված լաքաներկանյութերը պահել հատուկ հարթակների վրա` պաշտպանված արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:
7․ ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Լաքաներկանյութերը վնասակար, հրդեհապայթունավտանգ նյութեր են:
36․ Ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի` լաքաներկանյութերը բաժանվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ վտանգավորության դասերի, սույն տեխնիկական կանոնակարգի 12 բաժնում ներկայացված վնասակար նյութերի դասակարգման ստանդարտի պահանջներին համապատասխան:
37․ Որոշակի լաքաներկանյութերի վտանգավորության դասը սահմանվում է դրանց նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերով:
- Լաքաներկանյութերի արտադրության և օգտագործման ժամանակ գոյանում են պինդ, հեղուկ և գազանման թափոններ, որոնք աղտոտում են ջրերը և մթնոլորտային օդը:
- Լաքաներկանյութերի արտադրության, պահման, փոխադրման, իրացման և կիրառման ժամանակ պետք է ապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումը:
- Շրջակա միջավայրն աղտոտումից պահպանելու համար կեղտաջրերի հետ միասին ջրային օբյեկտ թափվող լաքաներկանյութերում պարունակվող վնասակար քիմիական նյութերի քանակությունները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները:
- Սարքավորանքների և տարաների մաքրման ժամանակ գոյացած և բոլոր այլ աղտոտված լուծիչների մնացորդները պետք է վնասազերծվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:
VIII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
- Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանության գնահատումը, կախված ռիսկի աստիճանից և դրանց բաղադրությունից` լաքաներկային միջավայրից։ Համապատասխանության գնահատում նպատակով դասակարգվում են`
1) I կատեգորիա` ջրադիսպերսային լաքաներկանյութեր,
2) II կատեգորիա` օրգանանոսրացվող լաքաներկանյութեր:
- Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման կամ հայտարարագրման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար:
- Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը լաքաներկանյութերի սպառողական և փոխադրական տարաների և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
- Համապատասխանության գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված նշանակված համապատասխանության գնահատման մարմինները։
- Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով լաքաներկանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:
- Լաքաներկանյութերի նույնականացման գործընթացում ստուգվում է անմիջապես փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:
- Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:
- Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության`
1) ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի՝
ա. սերտիֆիկացման դեպքում՝ 36 ամիս,
բ. հայտարարագրման դեպքում՝ 12 ամիս.
2) ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով լաքաներկանյութերի պիտանիության ժամկետը, բայց 36 ամսվանից ոչ ավելի:
- Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:
- Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
- ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Լաքաներկանյութերի չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
- ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
- Լաքաներկանյութերն ըստ քիմիական բաղադրության (թաղանթագոյացնող նյութի տեսակի) դասակարգվում են`
1) ալկիդաակրիլային
2) ալկիդաուրեթանային
3) ացետաբուտիրատթաղանթանյութային
4) ացետիլթաղանթանյութային
5) գլիֆտալային
6) էթիլթաղանթանյութային
7) էպօքսիդային
8) էպօքսիեթերային
9) էտրիֆտալային
10) կարբամիդային
11) կաուչուկային
12) համապոլիմեր-վինիլացետատային
13) համապոլիմերվինիլքլորիդային
14) մելամինային
15) յուղաստիրոլային և ալկիդաստիրոլային
16) նիտրաթաղանթանյութային
17) պենտաֆտալային
18) պերքլորվինիլային և պոլիվնիլքլորիդային
19) պոլիակրիլային
20) պոլիամիդային
21) պոլիեթերային` հագեցած
22) պոլիեթերային` չհագեցած
23) պոլիիմիդային
24) պոլիուրեթանային
25) պոլիվինիլացետալային
26) պոլիվինիլացետատային
27) վինիլացետիլենային և երկվինիլացետիլենային
28) սիլիկաօրգանական
29) քլորավորված պոլիէթիլենային
30) քսիֆտալային
31) ցիկլահեքսանոնային
32) ֆենոլաալկիդային
33) ֆենոլային
34) ֆտորապլաստային
35) ֆուրիլային։
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտի նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
1 |
2 |
ԳՕՍՏ 12.1.005 |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ |
ԳՕՍՏ 12.1.007 |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ |
ԳՕՍՏ 12.1.044 |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Նյութերի հրդեհապայթյունավտանգավորություն. Ցուցանիշների անվանացանկ և դրանց որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 9980.2 |
Լաքաներկանյութեր. Փորձարկումների համար նմուշառում |
ԳՕՍՏ 9980.3 |
Լաքաներկանյութեր. Փաթեթավորում |
ԳՕՍՏ 9980.4 |
Լաքաներկանյութեր. Մակնշում |
ԳՕՍՏ 14192 |
Մակնշում բեռների |
ԳՕՍՏ 17537 |
Լաքաներկանյութեր. Ցնդող և չցնդող, պինդ և թաղանթագոյացնող նյութերի զանգվածային մասի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 19007 |
Լաքաներկանյութեր. Չորացման ժամանակի և աստիճանի որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 19433 |
Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում |
ԳՕՍՏ 9.403 |
Լաքաներկային պատվածքներ. Ջրի ստատիկ ներգործության նկատմամբ կայունության փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 9980.1 |
Լաքաներկանյութեր. Ընդունման կանոններ |
ԳՕՍՏ 26319 |
Բեռներ` վտանգավոր. Փաթեթավորում |
ԳՕՍՏ Ռ 52020 |
Լաքաներկանյութեր` ջրադիսպերսային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԻՍՕ 1523 |
Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ |
ՀՍՏ ԻՍՕ 2808 |
Ներկեր և լաքեր․Լաքաներկային պատվածքի հաստության որոշում |
ՀՍՏ ԻՍՕ 11890-2 |
Ներկեր և լաքեր․Լաքաներկային պատվածքի հաստության որոշում․ Ցնդող օրգանական միացությունների և/կամ քիչ ցնդող օրգանական միացությունների պարունակության որոշում․ Մաս 2․Գազաքրոմատագրման մեթոդ |
ՀՍՏ ԱՍՏՄ-Դ 2369 |
Ծածկույթների կամ երեսպատումների մեջ ցնդող նյութերի պարունակության որոշման ստանդարտ փորձարկման մեթոդ |
-
Քննարկվել է
01.02.2023 - 16.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2651
Տպել