Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 224-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 90-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»  Հայաստանի   Հանրապետության   օրենքի 8-րդ  հոդվածի 7-րդ  մասով  և  14-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով  `

          Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը`

            1) Երևանի  տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

            ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն  հազար/ դրամ.

            բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

            գ. 500-ից մինչև  1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

            դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր  ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

            2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝

ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն  հազար/ դրամ.

            բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

            գ. 500-ից մինչև  1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

            դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր  ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

           3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

           ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

            բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն  հազար/ դրամ.

            գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

            դ. 1500-ից և ավելի  քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր  հիսուն  հազար/ դրամ:

            4) Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար`

            ա. մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

             բ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ գումարած 500 քառակուսի մետրը  գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 /երկու հարյուր հիսուն/ դրամ:

            գ. 1500-ից և ավելի  քառակուսի մետր ընդհանուր  մակերես ունեցող հողամասերի համար 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 /հիսուն/ դրամ:

            5) Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.

           6) Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.

            7) Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

            ա.  կենցաղային  աղբի  համար, բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 /երկու հարյուր/ դրամ,

             բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝  2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ.

            8)  Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝  500 /հինգ հարյուր/  դրամ.

            9) Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

ա. ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

բ.  ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար.

            10) Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար`մեկ երեխայի հաշվարկով ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ.

            11) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

            ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 17500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

            գ. երգեցողության ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

            դ. պարարվեստի ուսուցում՝ 13000  /տասներեք հազար/ դրամ.

            ե. կերպարվեստի ուսուցում՝ 9000  /ինը հազար/ դրամ.

            զ. թատերարվեստի ուսուցում՝ 8000/ութ հազար/ դրամ.

            է. սույն ենթակետի պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից սույն ենթակետի պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից  օգտվելու համար ուսուցումը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:   

            12) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1000 /մեկ հազար/ դրամ.

             13) Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն  ավտոկայանատեղում կայանելու համար՝

             ա. այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

  • մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
  • մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

            բ. առանց այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակման ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

  • մեկ ամսվա համար` 20000 /քսան հազար/ դրամ.
  • մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 80000 /ութսուն հազար/ դրամ.

            գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար`

  • յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 /մեկ հարյուր/ դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար.
  • յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.
  • մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.
  • մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.
  • մեկ տարվա համար (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.

        14) հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

            ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետի «գ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

          15) Երևանի արխիվից փաuտաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար uահմանվում է՝  1000 /մեկ հազար/ դրամ:

            16) Երևանի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

            ա. 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

            բ. 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

  1. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային  գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 14-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2018 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը և 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

  1. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
  2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի «Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին» N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի N 536-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 90-Ն որոշումները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

           Որոշման նախագիծը կից ներկայացված է։

  • Քննարկվել է

    08.11.2017 - 23.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

08.11.2017 14:44

23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10840

Տպել

Առաջարկներ`

Արսեն Գրիգորյան

10.11.2017

Առաջարկում եմ պարտադիր նորմերի և աղբահանության վճարների կատարման համար հնարավորություն տալ վճարումը կատարել նաև օնլայն տարբերակով։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

09.11.2017

Հիմնականում համաձայն լինելով նախագծով սահմանված նպատակների եւ դրանց համապատասխան առաջարկվող փոփոխությունների հետ, այդուհանդերձ համաձայն չենք. 1. նախագծի 1-ին մասի 13) կետի գ. ենթակետով նախատեսվող հետեւյալ դրույթի հետ. գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար` • յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 /մեկ հարյուր/ դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար. 2. նախագծի 2-րդ մասի 3) կետով նախատեսվող հետեւյալ դրույթի հետ. Սահմանել, որ. 3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 14-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. Մենք համաձայն չենք այդ դրույթների հետ, քանի որ դրանք հակասության մեջ են գտնվում ՀՀ սահմանադրության ՀՀ 13 նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` Երեւանի ավագանու, որոշումներին: Այսպես, նախագծի հենց հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։ Այս իրավանորմին բոլորովին չի համապատասխանում Երեւան քաղաքի ողջ տարածքում «կարմիր գծերով» գծանշված «վճարովի ավտոկայանատեղ» հորջորջվող տարածքները, որոնք, ըստ էության երթեւեկելի մաս են: Այդ եւ այլ հիմավորումները կներկայացվեն օրինագծի հանրային քննարկման ժամանակ` 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի ունենալիք հանրային բաց լսումների ժամանակ: Խնդրում եմ սույն առաջարկս համարել այդ լսումներին մասնակցելու համար դիմում եւ պատշաճ կերպով տեղեկացնել ինձ դիմումս ընդունելու մասին: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին