Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 --------------------------- 2023 թվականի N ---Ն

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 335-Ն որոշման`
  • Հավելված 1-ում

ա. 14-րդ կետից հետո լրացնել նոր 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

 «14.1. Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու նպատակով լիազոր մարմին տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:

 14.2. Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով:

 14.3. Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման վրա:»:

բ. 21-րդ կետի 1-ին նախադասության «Մեկանգամյա» բառից առաջ լրացնել «անհաղթահարելի ուժի առկայության դեպքերով պայմանավորված` թղթային եղանակով տրամադրված» բառերով:

գ. 23-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

  • Հավելված 2-ում`

ա. 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-ին, 13.2-րդ և 13.3-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

 «13.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու նպատակով լիազոր մարմին տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:

 13.2. Լիազոր մարմինը թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով», բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով:

 13.3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման վրա:»:

բ. 20-րդ կետի 1-ին նախադասության «Մեկանգամյա» բառից առաջ լրացնել «անհաղթահարելի ուժի առկայության դեպքերով պայմանավորված` թղթային եղանակով տրամադրված» բառերով:

գ. 22-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի գործարկման օրվանից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

  • Քննարկվել է

    01.02.2023 - 16.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3619

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ռուբեն Գրիգորյան

01.02.2023

Առաջարկում եմ այս գործունեությունը լինի բացառապես պետական մարմնի տնօրինությամբ

Տեսնել ավելին