Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը:

          Այժմ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն սահմանվել են սոցիալական ոլորտի քաղաքացիական աշխատանք կատարող նոր երկու հաստիք՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ և միջավայրային գործոնները գնահատող մասնագետ։ Նշված նոր հաստիքները զբաղեցնող անձինք նույնպես իրականացնելու են տնային այցելություններ։

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ կատարել փոփոխություններ՝

  • տնային այցելության կատարման համար վճարել նաև Ծառայության անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետին, միջավայրային գործոնները գնահատող մասնագետին,
  • վերանայել Ծառայության տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելության համար սահմանված գումարի չափը։ 
  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

          Որոշմամբ սահմանված տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն համար սահմանված 500 դրամ վճարման չափը փոխարինելով 800 դրամով՝ առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կտրվի լուծելու Ծառայության ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների, գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի նպատակով կատարվող այցելությունների և հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ այցելությունների համար վճարման հետ կապված խնդիրները:

          Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ), որով առաջարկվում է ընդգրկել Ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող նոր երկու հաստիքները զբաղացնող աշխատողներին նույնպես, ովքեր իրականացնելու են տնային այցելություններ։         

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

          Նախագծով առաջարկվում է որոշմամբ սահմանված Ծառայության տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն համար սահմանված 500 դրամ վճարման չափը փոխարինել է 800 դրամով և տնային այցելությունների կատարման նպատակով համապատասխան գումար վճարել նաև անձի ֆունկցիոնալությունը գնահատող և միջավայրային գործոնները գնահատող մասնագետներին:

2. Կարգավորման առարկան

 Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների, գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի նպատակով կատարված այցելությունների և հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ այցելությունների համար որոշմամբ սահմանված տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն նոր չափ, ինչպես նաև տնային այցելության կատարման համար համապատասխան գումար վճարել նաև անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետին, միջավայրային գործոնները գնահատող մասնագետին, ովքեր նույնպես իրականացնելու են տնային այցելություններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի՝ Ծառայության ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների, գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի նպատակով կատարված այցելությունների և հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ այցելությունների հետ կապված արդյունավետության բարձրացումը և մատուցման համար վճարման հետ կապված խնդիրները:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա:

 

 

 

  • Քննարկվել է

    01.02.2023 - 17.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2597

Տպել