Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1282-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2228-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1282-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն և 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների կատարման անհրաժեշտությամբ՝ համաձայն որի Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան ազգային օրենսդրությամբ պարտադիր պահանջները նույնական արտադրանքի համար չեն կարող գործել։ Նշվածի հիման վրա ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշումները, որոնց մասով ԵԱՏՄ շրջանակներում գործում են համապատասխան տեխնիկական կանոնակարգերը։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով սահմանված է պարտավորություն, որի համաձայն Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան պարտադիր պահանջները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ գործում են միայն անցումային դրույթներով սահմանված մասով։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ազգային նորմատիվ իրավական ակտերով նույնական արտադրանքի համար սահմաված պարտադիր պահանջները։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կատարումն է, որոնց համաձայն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ազգային այն նորմատիվ իրավական ակտերը, որոնցով նույնական արտադրանքի համար սահմաված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջները։

4Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝ ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգման դաշտի արդիականացումն է, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պարտավորությունների կատարումն է:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2228-Ն և 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:

  • Քննարկվել է

    31.01.2023 - 15.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2520

Տպել