Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի
12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ
կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 30.12.2022թ. թիվ 1562-Ա որոշման 9-րդ կետի պահանջներից և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ներկրվում և արտահանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ: Ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ենթական են համապատասխանության գնահատման։
Ի տարբերություն «Զենքի մասին» օրենքի, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրման և արտահանման համար «սերտիֆիկատի» փոխարեն նախատեսվել է «համապատասխանության գնահատումը», որը «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի իմաստով ավելի լայն հասկացություն է և իր մեջ ներառում է և համապատասխանության սերտիֆիկացումը և համապատասխանության հայտարարարգիրը, մինչդեռ նախկինում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համապատասխանության հայտարարագիր ներկայացնելու դեպքում հնարավոր չէր լինում տրամադրել թույլատրող փաստաթուղթ՝ եզրակացություն։ Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն համապատասխանության գնահատում` սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության գնահատում ուղղակի կամ անուղղակի ձևով։
Բացի այդ, լիազոր մարմնի կողմից երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացություն տրամադրելու կամ մերժելու ժամկետ նախատեսված է երեք աշխատանքային օր, որը ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծանրաբերռնվածությունից ելնելով, անհարկի ուշացումների տեղիք կարող է տալ:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
3 Առաջարկվող կարգավորման բնույթը
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների ներկրման և արտահանման համար «սերտիֆիկատի» փոխարեն նախատեսվել է «համապատասխանության գնահատումը», որը «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի իմաստով ավելի լայն հասկացություն է և իր մեջ ներառում է և համապատասխանության սերտիֆիկացումը և համապատասխանության հայտարարարգիրը:
Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը տրամադրելու կամ մերժելու ժամկետին՝ երեք աշխատանքային օրը առաջարկվում է փոխարինել յոթ աշխատանքային օրով, քանի որ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծանրաբերռնվածությունից ելնելով, անհարկի ուշացումներ թույլ չտալու նպատակով առաջարկվում է երկարաձգել եզրակացության տրման ժամկետը։
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծով կատարվող փոփոխություններով որոշումը կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին:
-
Քննարկվել է
30.01.2023 - 14.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3408
Տպել