ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանով, որ առ այսօր շուկայում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք: Այդ իսկ պատճառով վերահսկողությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է փոփոխել մի շարք դրույթներ:
Հարկ է նշել, որ նախագծի ընդունմանը զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություն և լրացում կատարել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 112.8 հոդվածում փոփոխել տուգանքի չափը:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ ոչ սպնդանոցային ծագման մթերք հայտաբերելու դեպքում՝ առանց փորձաքննության ենթարկելու տնտեսավարողի միջոցների հաշվին վտանգավոր արտադրանքը ենթարկել ոչնչացման՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը:
3.Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունմամբ նախատեսվում է վերահսկել վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը, միաժամանակ՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը:
-
Քննարկվել է
30.01.2023 - 14.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3285
Տպել