Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.20-րդ կետի պահանջից։

  Միջոցառման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որով կկարգավորվի ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը:

 1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

    «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

   Հերթական ատեստավորման վերապատրաստումներն իրականացվում են նախարարության երաշխավորած  կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վերապատրաստումներին մասնակցելու և հաջողությամբ ավարտելու դեպքում ուսուցիչը կուտակում է ատեստավորման  համար անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ։ Հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը, և սույն կարգավորումը հանդիսանում է վերապատրաստման և ատեստավորման գործընթացների պատշաճ ապահովման հիմք:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

   Նախագծով ներկայացվող կարգավորումներով հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է վերապատրաստվողին տվյալ վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված վերջնարդյունքների առնվազն 60 տոկոսը հաղթահարելուց հետո:

   Ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերին (բացահայտված կարիքին) համապատասխան կրեդիտների անվանացանկը ներառում է`

1) առարկայի իմացության կրեդիտ,

2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունների կրեդիտ,

3) սովորողին ցուցաբերվող աջակցության կրեդիտ,

4) ինքնազարգացման և մանկավարժական համայնքի հզորացման կրեդիտ:

   Մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի համար սահմանվում են միավորներ։

  Զարգացման ոլորտի մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի ուսումնասիրության արդյունքում ուսուցիչներին տրվում է 0-100 միավոր։ Աշխատանքը համարվում է հանձնած առնվազն 50 միավոր հավաքելու դեպքում։

 2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

  Վերապատրաստման և ատեստավորման գործընթացներում հստակեցվել է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը, որով հնարավոր կլինի վերապատրաստումներ անցած ուսուցչի կողմից ձեռք բերված կրեդիտներով ատեստավորվել:

     Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

     ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի  ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսում:

  • Քննարկվել է

    27.01.2023 - 11.02.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3111

Տպել

Առաջարկներ`

Մասնակցային Դպրոց

10.02.2023

Ներկայացված նախագիծը ունի հետևյալ խնդիրները՝ - այն պարունակում է բազմաթիվ անհասկանալի ձևակերպումներ և օգտագործված միջազգային փորձը տեղայնացված չէ, - մասնագիտական հանրությունը բավարար խորությամբ չի քննարկել նման համակարգի ներդրման արդյունավետությունը, - վերապատրաստումների որակի արդյունավետ հսկողության և կարիքի վերհանման մեխանիզմների բացակայության պայմաններում այսպիսի համակարգի կիրառումը խնդրահարույց է: Առաջարկ Վերստին քննարկում կազմակերպել մանկավարժական համայնքի, փորձագետների, վերապատրաստող կազմակերպությունների մասնակցությամբ և խորությամբ քննարկել փաստաթղթի դրույթները:

Նելլի Ասոյան

09.02.2023

Կրեդիտների ստացումը կազմակերպվի ԿԶՆԱԿ-ի ի կողմից կազմված թեստերի միջոցով, ընդ որում յուրաքանչյուր բաժնից լինեն մեծ թվով թեստեր, և յուրաքանչյուր վերապատրաստված ուսուցչի համար այդ թեստերի բանկից ամեն անգամ լրացված թեստը կգեներացվի համակարգի կողմից։

Նելլի Ասոյան

09.02.2023

Առաջարկում եմ պարտադիր վերապատրաստումը թողնել նույն ֆորմատով՝ ավելացնելով հատկացված ժամաքանակը, որը կտրամադրվի ուսուցիչների մոտ առաջացած մասնագիտական խնդիրների և հարցերի քննարկամանը։

Տեսնել ավելին