Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-Ի թիվ 496-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» թիվ 496-Ն որոշման 1-ին կետի 1․1-ին ենթակետում «և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը հանել, իսկ «և ճանապարհային հարկի» բառերը փոխարինել «, ճանապարհային հարկի և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի վճարման նպատակով անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը:
-
Քննարկվել է
27.01.2023 - 16.02.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
Դիտումներ` 2296
Տպել