«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
4 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «երեք» բառը փոխարինել «չորս» բառով:
Հոդված 2․ Օրենքի 16-րդ հոդվածի՝
- 7-րդ մասից հանել «, և ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը.
- 9-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«9. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
27.01.2023 - 12.02.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2948
Տպել